Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին:
ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ եւ կոչ է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման և հանձնաժողովի կողմից շարժական կապի շուկա ենթադրյալ 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերի վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների թվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին ստանձնել է օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները:
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017թ. մայիսի 25-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ ՀՀ զինվորական դատախազ Վ. Հարությունյանի վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը:
Փետրվարի 11-ի, 14-ի, 16-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի և 16-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառմանը՝ նշելով.
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի հանդիպումը:
Իտալացի կարաբինավորները փետրվարի 11-ի առավոտյան կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն են անցկացրել Հռոմում՝ ձերբակալելով 38 մարդու։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարևոր եմ համարում արձանագրել, որ որոշ քաղաքական ուժերի՝ հանրաքվեին չմասնակցելու կամ բոյկոտելու դիրքորոշումն, ըստ էության, նույն ՈՉ-ի քարոզն է, քանի որ ԱՅՈ-ի հաղթանակի համար անհրաժեշտ է համապատասխան քանակի ձայն։ Չկա այս հարցը լղոզելու ճանապարհ, չկա երրորդ տարբերակ։ Կա ԱՅՈ կամ ՈՉ։ ՍԴ ճգնաժամը կամ հանգուցալուծվելու է, կամ ոչ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է: Այս մասին հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ՄԻԵԴ-ի՝ հունվարի 30-ին կայացրած վճռին:
Ամերիաբանկը 2019թ. արդյունքներով պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում` հիմնական ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես ակտիվների, հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունների, վարկային ներդրումների, կապիտալի, զուտ շահույթի գծով:
«Ֆիանա ֆոյլ» ընդդիմադիր լիբերալ կուսակցությունը վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով ստացել է խորհրդարանական մեծամասնություն մեկ ձայնի գերակշռությամբ: Փետրվարի 8-ին Իռլանդիայում կայացած ընտրությունների ձայների հաշվման ամփոփիչ արդյունքները փետվրարի 11-ին հայտնել է RTE ազգային հեռուստաալիքը։ «Ֆիանա ֆոյլն» ստացել է 160 խորհրդարանական մանդատներից 38-ը, «Շին ֆեյն» նացիոնալ-հանրապետական կուսակցությունը՝ 37: Ներկայում կառավարող «Ֆինե գել» պահպանողական կուսակցությունն ապահովել է 35 մանդատ՝ զիջելով […]
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցության վերսկսման մասին կարելի կլինի խոսել Թբիլիսիի ռուսատյացության արշավի դադարեցումից եւ ռուսաստանցիների անվտանգության համար որեւիցե սպառնալիքի վերացումից հետո:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին, ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Իրանի տարբեր քաղաքներում ամենամյա զանգվածային երթեր են անցկացվում հեղափոխության 41-րդ տարեդարձի կապակցությամբ, որը բերեց միապետական իշխանության տապալման եւ իսլամական հանրապետության հաստատման։
168 Մամուլի տեսություն
Ամբողջ Չինաստանից ավելի քան 20 հազար բժիշկ է ժամանել Հուբեյի նահանգ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման դեմ պայքարելու համար: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդի հայտարարության մեջ։
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ:
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոշտ գնահատականը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին։
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ, «Եվրոպական Վրաստան- շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավային բանտարկության դատապարտելու Վրաստանի Գերագույն դատարանի վճիռը քաղաքականապես պատճառաբանված բռնություն է ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն հրաժարվել է կատարել Եվրախորհրդի պահանջները:
Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:
Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ծառայությունը ամանորյա տոնական օրերին այս տարի սպասարկել է 384-ով ավելի շատ կանչեր, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում: Ընդ որում, թունավորման դեպքերով կանչերը քիչ են եղել:
Մոտ ժամանակներս պլանավորվում է Հայաստանի պատվավոր հյուպատոսություն բացել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում:
2020 թվականի հունվարի 1–ից 31–ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի 6 զինծառայող։