Ըստ այդմ՝ «TÜPAŞ» նավթավերամշակման ընկերությունը 58․6 մլրդ լիրայի (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 7մլրդ ԱՄՆ դոլար) շրջանառությամբ դարձել է Թուրքիայի ամենամեծ արդյունաբերական ընկերությունը։
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 23 կուսակցություն և 4 դաշինք:
«Վիլյառեալը» մրցաշրջանը շատ բարձր մակարդակով է անցկացնում։ Ունաի Էմերիի թիմին հաջողվեց դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ: «Դեղին սուզանավը» մրցաշարում իր ճանապարհը սկսեց խմբային փուլից, որտեղ «Ղարաբաղի», «Սիվասպորի» և «Մաքաբիի» հետ դիմակայությունում խնդիրներ չուներ` 16 միավորով վստահ հաղթելով խմբում։ Փլեյ-օֆֆում նույնպես խնդիրներ չեղան «Զալցբուրգի» հետ. Ընդհանուր 4:1 հաշվով «Վիլյառեալը» հաղթեց մրցակցին:
Լեհաստանի կառավարությունն արգելել է բելառուսական ինքնաթիռների թռիչքը երկրի օդային տարածքով:
Մալիի ժամանակավոր նախագահ Բա Նդաոն և վարչապետ Մոկտար Ուանը, որոնք զինվորականների կողմից երկու օր առաջ ձերբակալվել էին, հրաժարական են տվել և լքել են պաշտոնները:
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել Էդեն Ազարին ու Գարեթ Բեյլին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Եվրամիության անդամ 27 երկրների և ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-ին Բրյուսելում։
Զինեդին Զիդանը կհեռանա «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է El Partidazo de COPE-ն:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սիրիայում նախագահական ընտրությունների նախաշեմին նախազգուշացրել են, որ այդ գործընթացն արդարացի եւ ազատ չեն համարում։
«Հանրապետություն» կուսակցությունը ներկայանում է 103 թեկնածուով:
ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև մայիսի 26-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, չինական կողմից՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը։
Նրա փոխանցմամբ՝ հետաքննական «ճանապարհորդությունն» սկսել է Ուխտասարի հատվածից՝ Սիսիանի օդանավակայանի մոտակայքից։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ իր ապագայի վերաբերյալ որոշումը չի ազդի պաշտպան Դավիդ Ալաբայի տրանսֆերի վրա:
Արթուր Դավթյանը ընտրությունների առնչությամբ մարզային խորհրդակցություններ է անցկացնում
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է ամռանը լքել թիմը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ի գիտություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի դիմումը:
Սեւան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտ Մհեր Հարությունյանը հաղթող է ճանաչվել Տոլմայի համահայկական 10-րդ փառատոնում, որը տեղի է ունեցել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում` բազմատեսակ տոլմաների ցուցադրությամբ, համերգային ծրագրով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ջո Բայդենը ստիպված է եղել արդարանալ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որում քննարկվել է Բելառուսի հարցը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ռուս ժողովրդի մեծամասնությունը (ռուսաստանցիների ավելի քան 80% -ը) Բելառուսի հետ միասին Հայաստանը համարում է իրենց ամենամոտ դաշնակիցը:
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գործող պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով կարող է հեռանալ «Ռոմայից»՝ որպես ազատ գործակալ։
Իմ, ցուցակի, մեր դաշինքի եւ ապագայի մասին. Արմեն Աշոտյան․ ՈՒՂԻՂ
Տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում որոշել եմ, որ չեմ ընդգրկվելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ համամասնական ցուցակում։
Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների հատումն ու արդեն երկու շաբաթից ավելի տեղակայումը Հայաստանի ինքնիշխան տարածքում հերթական անգամ ի ցույց դրեց պետության անվտանգության համակարգի բացերն ու թերությունները, եթե, իհարկե, կարելի է դրանք այդպես անվանել։ Արդեն մեկ շաբաթից ավելի է անցել, ինչ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն այդ կառույցից գործնական որևէ աջակցություն դեռ չկա։ Գրեթե լուռ է նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը սահմանափակվում է երկու կողմերին ուղղված ընդհանուր բնույթի հայտարարություններով։
Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարված քահանայից ամենամյա հավաքի մասնակիցները ժողովի ավարտին հանդես եկան հայտարարությամբ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ կարգավորման հարցում ԵԱՀԿ համանախագահների դերակատարության կարևորությանը, ինչպես նաև առանձնացրել է հավելյալ ջանքեր պահանջող խնդիրները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ:
«Լիվերպուլի», «Չելսիի» և «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը, հնարավոր է, որոշել է վերսկսել կարիերան:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար սահմանել 14 հազար դրամ, իսկ կլինկերի 1 տոննայի ներմուծման համար՝ 2 հազար դրամ պետական տուրք:
PRESSING հաղորդաշարի 21.04.2021 թվականի եթերում Սաթիկ Սերյանյանի կողմից բանավոր հնչեցվել է հետևյալը՝ «Ի դեպ, Զուրաբովի հետ հանդիպումը ներկայացվեց որպես միջազգային օտարերկրյա ներդրումների հոսք՝ իբրև թե ներգրավում Հայաստանի տնտեսության մեջ։ Նա բաժնետերերից մեկն է Պղնձամոլիբդենային կոմբինատի։ Ամենափոքր բաժնետերը, որը խնդիրներ կարծեմ ունի իրավապահ համակարգի հետ և նաև հայտնի է նրանով, որ թուրքական բիզնես շրջանակների և քաղաքական շրջանակների հետ ինչ-որ հարաբերությունների մեջ է»։