Թուրքիայում Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն անելու համար Դիարբեքիրի փաստաբանական պալատի դեմ հետաքննություն է սկսել:
ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսի աշխատակազմը ձեռնամուխ է եղել երկրի ներքին քաղաքական գործընթացների վրա օտարերկրյա գաղտնի ազդեցության դեմ պայքարի կենտրոնի ստեղծմանը: Ապրիլի 26-ին այդ մասին հայտնել է Politico թերթը:
Ֆրանսիայի Վալ դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր, նախկին սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին նոր բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարան, որով կոչ է անում Ֆրանսիային պահանջել Ադրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Այդ մասին ֆրանսիացի պատգամավորը գրել է ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով բանաձևի նախագիծը:
Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գարնանը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ապրիլի 27-ին ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ապրիլի 24-ին Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Տեղեկությունների համաձայն՝ Գյումրու Շչեդրինի փողոցի բնակիչ մի պատանի խոսելու պատրվակով մի տղամարդուց բջջային հեռախոս էր խնդրել, իսկ հեռախոսը ստանալուց հետո փախել էր։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալների թիվը կավելանա մեկով: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում կունենա միայն մեկ մարմնամարզիկ: Այդ մեկը` Արթուր Դավթյանն է: Նա օլիմպիական հավաքականի հնաբնակներից է:
Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» ֆիլմը, որն էկրան չի բարձրացել 21 տարի, կինոյի երկրպագուներ կարող են դիտել ապրիլի 28-ին Կինոյի տանը:
Ապրիլի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:
պրիլի 27-ին, ժամը 14։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Աստանայի ձևաչափով Սիրիային նվիրված միջազգային հանդիպումը կարող է Նուր Սուլթանում տեղի ունենալ այս տարվա ամռանը: Ապրիլի 27-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Այբեք Սմադիյարովը:
Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամներն այսուհետ հանդիսանում են՝ 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառու: Այս մասին տեղեկացնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը:
Արցախի Ազգային ժողովը ցավակցական ուղերձ է հղել հղել ԼՂՀ 1-ին և 2-րդ գումարումների ԳԽ պատգամավոր Ներսես Օհանջանյանի մահվան կապակցությամբ։
2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս և տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված, ազատվեցի՝ Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է France Football-ի Մունդիալի ընտրական փուլի խորհրդանշական թիմի կազմում:
Ալբանիայի խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ընթացքում նշվել են իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործում, բռնության դեպքեր, բայց կամքի արտահայտումն ընդհանուր առմամբ անցել է հաջողությամբ: Այդ մասին հայտարարել են ԵԱՀԿ-ի դիտորդները։
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրենց ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Մատաղիսում ադրբեջանցիներն արդեն գործարկել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսային երթուղի, իսկ ՀՀ կապիտուլյացիոն և «թավշյա օկուպացիոն» իշխանությունները՝ հանձին պարագլխի, առաջիկա 1.5 ամսում շարունակելու են ջուր ծեծել նախընթաց 3 տարիներին իրենց գցած ասֆալտակաշառքի մասին։
Ապրիլի 24-ին միասին ոգեկոչեցինք ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի հիշատակը՝ բարձրաձայն ու շշուկով, մտովի ու բազմաձայն, հայերեն ու անգլերեն, ֆրանսերեն ու ռուսերեն, հունարեն, արաբերեն ու եբրայերեն, բոլոր այն լեզուներով, որոնց այբուբենն իր մեջ ցավի զգացողություն ունի:
Այս բոլորը մեր մօտ ստեղծած են այն համոզումը, որ Հայաստանի այս իշխանութիւնները դաւաճանած են 2018-ի ժողովուրդի արդար ցասումի տեսլականներուն եւ օր առաջ պէտք է հեռանան եւ ենթարկուին հաշուեքննութեան եւ դատաստանի։
Համացանցում տարածված «Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս» վերտառությամբ հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ո՛չ Մարալ Նաճարեանը, ո՛չ էլ նրա կողմից լիազորված որեւէ անձ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ Մարալ Նաճարեանին նոր անձնագիր տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմում չեն ներկայացրել։
Երբ տարիներ անց ապագա թոռնիկս (Աստված առաջ), իր խելոք աչուկները չարաճճիորեն կկոցելով, հարցնի ինձ, թե բա պապի ջան, ոնց եղավ, որ քո ժամանակ երկու հայկական պետություն կար, իսկ իմ ժամանակ՝ ոչ մեկը, ես սկզբից կփորձեմ բարդ ու խելացի բառերով ամեն ինչ գցել ճակատագրի, հայի բախտի, գերտերությունների, պառակտված ընդդիմության, գեոմագնիսական դաշտերի և ռադիոլոգիական ֆոնի վրա:
Sea Justice փոխադրող ընկերության չորաբեռնատար նավն ապրիլի 27-ին բախվել է A Symphony նավթատար լցանավին, որը գտնվում էր Չինաստանի Ցինդաո նավահանգստի խարսխային կայանատեղում:
ԱՄՆ-ի առափնյա պահպանության Hamilton պարեկանավն ուղեւորվում է Սեւ ծով: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ներկայում անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հետ սահմանին, գրում է minval.az-ը:
Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Շահեն Հարությունյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերջերս Զանգելանի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված «ռազմական սադրանքը» (չակերտները-Խմբ.) պետք է լինի վերջինը:
2021թ. ապրիլի 21-ին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
2021-22 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության գործընթացի կազմակերպման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել են «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների նախապատրաստական դասընթացները, որոնց կհաջորդեն համապատասխան քննությունները:
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ներկայիս ակումբից, եթե թիմը մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի:Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: