ՈւԵՖԱ-ն հայտարարել է Մադրիդի «Ռեալին», «Բարսելոնային» ու «Յուվենթուսին» կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:
Մայիսի 26-ին՝ նախագահական ընտրությունների օրը, պայթյուն է որոտացել Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է աղբյուրը։
Իրանական կողմը համաձայնեցրել է միջուկային գործարքի շուրջը դիրքորոշումները համաձայնագրի մասնակից երկրների հետ: Մայիսի 26-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Ապրիլին ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուտով կհրապարակվի «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը և բոլորը կարող են ոչ միայն ստանալ իրենց հետաքրքրող այս ու շատ այլ հարցերի պատասխաններն, այլև մասնակցել քննարկումներին, հանդես գալ առաջարկներով՝ դառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿ։
Լիազորություններն ու սահմանադրաիրավական կարգավիճակը մի կողմ թողած, սահմանադրության հնարավորություններից օգտվելու թույլտվություն չստացած, բայց կապիտուլյանտի նախասիրություններով շարժվող նախագահը երկրի աղետի լիիրավ պատասխանատուն է։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը չեն մասնակցելու առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս մասին նրանք հայտարարել են ֆեյսբուքյան իրենց էջերում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
Մայիսի 25-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքում «ՈւԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հույս է հայտնել, որ բոլոր պետությունները, որոնք ներքաշված են սիրիական խնդրի մեջ, կխուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են իրադրության ապակայունացման հանգեցնել Սիրիայում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ԼՂՀ պետական պարգևը (շքանշան, մեդալ) կորցրած անձինք կամ նրանց հարազատները կարող են դիմել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ՝ պետական պարգևի վկայականի կրկնօրինակը կամ տվյալ փաստը հաստատող այլ փաստաթուղթ ստանալու համար:
Թեհրանից պատգամավոր Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում: Այդ մասին հաղորդել է ISNA գործակալությունը:
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանական ԶՈՒ ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը կազմելու տենդերը (2.360.000$) շահել է բրիտանական Chapman Taylor ընկերությունը։
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները չորս օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում: Այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 09։32-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հեղեղումների պատճառով ավելի քան 1,2 միլիոն մարդ է տարհանվել Հնդկաստանի արեւելյան ափից, որոնք առաջացրել է այստեղ մոլեգնող «Յաաս» փոթորկի հարվածը: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում:
2021թ. մայիսի 25-ին` ժամը 19:30-ին, «Շենգավիթ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ:
Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը լինելու է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Այսպիսով, Հայաստանը ներդրողների համար դարձել է ռիսկային գոտի: Ու այս խայտառակ վիճակում իրեն իշխանություն հայտարարած խմբակը դեռ խոսում է տնտեսական նոր հավակնությունների, օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին»:
Սիրիայում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ մայիսի 26-ին կկայանան նախագահական ընտրությունները։
Արցախում մայիսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հայտնաբերվել։
Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 269-ի:
Սպիտակ տան նախկին առաջնորդը նաև քննադատել է ամերիկյան ԶԼՄ-ներին՝ իր տեսությունն ամիսներ շարունակ հերքելու և դա «կեղծիք» որակելու համար։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջարկներ ունի ռուսաստանյան ակումբներից:
Երեկ՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ներկայիս Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմական Խարբերդ) նահանգի Օթլուքբելի շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մայիսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մայիսի 15-ից որպես անհետ կորած որոնվող, 1984 թ. ծնված Գոռ Համբարձումյանի դիակը՝ կիսանեխված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Բոլորիս համար կարևոր է հասկանալ, որ, ի տարբերություն մեր նախորդ բոլոր ընտրությունների՝ հիմա որոշվում է ոչ թե իշխանության հարցը, այլ`արդյո՞ք Հայաստանը պետք է լինի անկախ, թե ոչ: Որոշ չափով դրանք ունեն անկախության հանրաքվեի նշանակությունը: Իր գոյությունից 30 տարի անց երկիրը կանգնեց նոր ընտրության առջև ՝ կա՛մ լինել թյուրքական կոալիցիայի կցորդ և կորցնել արժանապատվորեն զարգանալու հնարավորությունը, կա՛մ պահպանել իր ինքնիշխանությունը և կրկին դառնալ ուժեղ և կազմակերպված պետություն: