Կհաղթե՞ն անգլիացիներն Էմերիի մրցաշարում․ «Վիլյառեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ»
«Վիլյառեալը» սենսացիոն կերպով դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ, բայց կարո՞ղ է «դեղին սուզանավը» հաղթել ֆավորիտի կարգավիճակով հանդես եկող «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Վիլյառեալ»
«Վիլյառեալը» մրցաշրջանը շատ բարձր մակարդակով է անցկացնում։ Ունաի Էմերիի թիմին հաջողվեց դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ: «Դեղին սուզանավը» մրցաշարում իր ճանապարհը սկսեց խմբային փուլից, որտեղ «Ղարաբաղի», «Սիվասպորի» և «Մաքաբիի» հետ դիմակայությունում խնդիրներ չուներ` 16 միավորով վստահ հաղթելով խմբում։ Փլեյ-օֆֆում նույնպես խնդիրներ չեղան «Զալցբուրգի» հետ. Ընդհանուր 4:1 հաշվով «Վիլյառեալը» հաղթեց մրցակցին:
1/8 եզրափակչում Կիևի «Դինամոյի» հետ դիմակայությունն էլ ավելի հանգիստ ընթացավ։ Յուրաքանչյուր խաղում «Վիլյառեալը» հաղթանակ տարավ և 4:0 ընդհանուր հաշվով առաջ շարժվեց: Զագրեբի «Դինամոն» փորձեց մենամարտել, բայց ընդհանուր պարտվեց՝ 1:3 հաշվով:
Կիսաեզրափակչում «դեղին սուզանավը» խաղաց «Արսենալի» հետ, որը, փաստորեն, դարձավ միակ հավակնորդը, ով կարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ: 2:1 հաշվով սեփական հարկի տակ տարած հաղթանակից հետո «Վիլյառեալը» դժվարությամբ խաղաց գոլազուրկ ոչ-ոքի Լոնդոնում՝ անցնելով մրցաշարի եզրափակիչ:
Ինչ վերաբերում է Իսպանիայի առաջնությանը, ապա այնտեղ իրավիճակն այնքան էլ «վարդագույն» չէր, որքան Եվրոպա լիգայում։ Անկասկած, «Վիլյառեալը» հույսը դնում էր լավագույն քառյակում լինելու վրա, բայց կարողացավ մրցաշրջանն ավարտել միայն աղյուսակի յոթերորդ տեղում, ինչը երաշխավորում է ուղեգիր կոնֆերենցիայի լիգա:
«Դեղին սուզանավն» անցավ Եվրոպա լիգայի կողքով՝ վերջին տուրում «Ռեալից» 1:2 հաշվով կրած պարտության պատճառով, որը դարձավ մրցաշրջանի 10-րդը: Ընդհանուր առմամբ, առաջնության արդյունքը դժվար թե հաջող անվանվի, բայց որոշ խաղացողների համար մրցաշրջանն իսկապես հզոր ստացվեց՝ Ժերար Մորենոն խփեց 23 գնդակ և ռմբարկուների մրցավազքում զիջեց միայն Լիոնել Մեսսիին: Պաու Տորեսի հետ միասին «Վիլյառեալի» լավագույն ռմբարկուն Իսպանիայի հավաքականի կազմում կմեկնի Եվրոպայի առաջնություն:
Միակ լուրջ կորուստը մինչ օրս Սամուել Չուկվոտն էր, որը վնասվածք էր ստացել «Արսենալի» դեմ պատասխան խաղում:
«Մանչեսթեր Յունայթեդ»
Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ամուր մրցաշրջան է անցկացնում. Օլե-Գունար Սուլշերի թիմը մոտ է մեկ այլ գավաթի: «Կարմիր սատանաները» եվրոպական հարթակում մրցումները սկսեցին Չեմպիոնների լիգայում, բայց չկարողացան անցնել փլեյ-օֆֆ: Հայտնվելով ՊՍԺ-ի, «Լայպցիգի» և «Բասակշեհիրի» հետ նույն խմբում` «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել ֆրանսիացիների և գերմանացիների դեմ մրցավեճում և երրորդ տեղով անցավ Եվրոպա լիգա:
«Կարմիր սատանաների» առաջին մրցակիցը «Ռեալ Սոսյեդադն» էր, որն այդ ժամանակ գերազանց մարզավիճակում էր: Սակայն, չնայած բոլոր կանխատեսումներին, բասկերն ի վիճակի չէին մենամարտել՝ արդեն առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 4:0 հաշվով, իսկ հետո սեփական դարպասը պահեց անառիկ: 1/8 եզրափակչում «Միլանը» կարողացավ 1:1 հաշվով ոչ-ոքի կորզել «Օլդ Թրաֆորդում», բայց Իտալիայում անգլիացիները տարան ցանկալի 1:0 հաշվով հաղթանակ:
«Գրանադան» ոչ մի խնդիր չստեղծեց «Մանչեսթեր Յունայթեդի» համար. 0:3 ընդհանուր հաշվով իսպանական թիմը կորցրեց կիսաեզրափակչի ուղեգիրը: «Ռոմայի» հետ առաջին կիսաեզրափակչի առաջին խաղակեսը «կարմիր սատանաների» համար իսկապես դրամատիկ էր՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդմիջման դուրս եկավ 1:2 հաշվով՝ հօգուտ «գայլերի», բայց այդ ժամանակ հռոմեացիներն արդեն օգտագործել էին երեք փոխարինում:
Հանդիպման երկրորդ կեսին Սուլշերի սաներն անկասելի էին և հինգ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասները՝ առանց պատասխան գնդակ բաց թողնելու: 6:2 հաշվով հաղթանակը պատասխան խաղը վերածեց ձևականության։ «Կարմիր սատանաները» Հռոմում պարտվեցին 2:3 հաշվով, բայց նրանք վստահորեն դուրս եկան եզրափակիչ:
Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» շատ հիանալի հանդես եկավ։ Նույնիսկ երկրորդ շրջանի միջնամասում նրանց հաջողվեց հասնել երկրորդ հորիզոնական և ամրապնդվել այնտեղ, ինչը փրկեց առաջնության նյարդային ավարտից, երբ մրցակիցները պայքարում էին Չեմպիոնների լիգայի համար։ Վերջին տուրում «կարմիր սատանաները» 2:1 հաշվով հաղթեցին «Վուլվերհեմփթոնին» ու 74 միավորով զբաղեցրին աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» այսօրվա հանդիպման կորուստներին, ապա կարելի է առանձնացնել Էնթոնի Մարսիալին ու Ֆիլ Ջոնսին՝ նրանք հաստատ չեն կարողանա խաղալ: Հարցականի տակ է նաև Ֆրեդի և Հարի Մագուարի մասնակցությունը եզրափակչին։
«Վիլյառեալն» արեց իր առավելագույնը Եվրոպա լիգայում՝ դրանով իսկ մշուշելով մրցաշրջանի ավարտն Իսպանիայի առաջնությունում, այնպես որ, այսօր «դեղին սուզանավն» ըստ էության կխաղա ամբողջ ուժով: Հատուկ շեշտը պետք է դնել Ունաի Էմերիի վրա, որի համար սա արդեն մրցաշարի հինգերորդ եզրափակիչն է, որոնցից 3-ում 49-ամյա մասնագետը հաղթել է՝ վաստակելով «Եվրոպա լիգայի արքա» մականունը։ Այս հանգամանքը, անշուշտ, տալիս է թիմին վստահություն:
Այնուամենայնիվ, «Վիլյառեալի» մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» է, ով շատ է ուզում նվաճել եվրագավաթներից որևէ մեկը։ «Կարմիր սատանաները» կարգով շատ լուրջ առավելություն ունեն, թիմը հիանալի մարզավիճակ է ձեռք բերել, և իսպանական թիմին շատ բարդ է լինելու կանգնեցնել անգլիացիներին:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Սիրարփի Աղաբաբյան