Վահե Էնֆիաջյանը՝ ԲՀԿ ցուցակում չընդգրկվելու մասին
Հարգելի՛ հայրենակիցներ, համախոհներ, գործընկերներ։
Քանի որ հարցերն ու զանգերը շատ են՝ միտքս կձևակերպեմ այստեղ։
Տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում որոշել եմ, որ չեմ ընդգրկվելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ համամասնական ցուցակում։
Կուսակցության դինամիկան պահելու նպատակով մշտապես ընթանում են սերնդափոխություններ, խորհրդարանական աշխատանքներին ներգրավվում են նոր մարդիկ, նոր գաղափարներ և այլն:
Այդ սկզբունքով են շարժվում ու զարգանում բոլորը` քաղաքական կառույցներից մինչև պետություններ, դա պռոգրեսիայի կանոններից է։
Վստահ եմ, որ խորհրդարանը պետությանը ծառայելու հարթակներից ընդամենը միայն մեկն է։
Ես ունեմ համակիրներ, մեծ փորձ, միջազգային ազդեցիկ ու կարևոր կապեր, ունեմ բազում մտքեր ու ծրագրեր։
Ինձ համար դա չափազանց պարտավորեցնող գործոն է, որն անտեսելու իրավունք չկա։
Իմ կողմից մշտապես բարձրացված հարցերը՝ այդ թվում իրացված ու օտարվող տարածքների խնդիրները շարունակելու են լինել ուշադրությանս կենտրոնում։
Սակայն այդ ամենի մասին շատ շուտով ու շատ հանգամանալից։
Թեման թույլ տվեք համարել փակված ու գրառումս ընդունել, որպես ամբողջական մեկնաբանություն Ձեր բոլոր հարցերի համար։
Մնացածի մասին` շուտով…
Վահե Էնֆիաջյան