
«Ռեալը» պատրաստ է վաճառել Ազարին ու Բեյլին ամռանը

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել Էդեն Ազարին ու Գարեթ Բեյլին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Մադրիդյան ակումբը կլսի առաջարկներ՝ ինչպես այս ֆուտբոլիստների, այնպես էլ՝ հարձակվող Լուկա Յովիչի համար, ով վարձավճարով խաղում էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»:
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է միջոցներ ստանալ Էրլինգ Հոլանդի և Կիլիան Մբապպեի տրանսֆերների համար, գրում է Sky Sports-ը:
Սիրարփի Աղաբաբյան