Մխիթարյանի հեռանալու դեպքում «Ռոման» կվարձակալի Ազարին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է ամռանը լքել թիմը:
Ըստ Calciomercato-ի՝ «Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է խոշոր տրանսֆեր իրականացնել և հայտարարել այդ մասին նախքան Եվրո-2020-ի մեկնարկը, իսկ Ազարին վարձելը տարբերակներից մեկն է, հատկապես, եթե կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանա:
Եթե կողմերը գործարք կնքեն, ապա «Ռեալը» կփոխհատուցի բելգիացուն իր 15 միլիոն աշխատավարձի մի մասը, իսկ «Ռոման» ֆուտբոլիստին կվճարի մոտ 4 միլիոն եվրո:
Նշվում է, որ մի քանի տարի առաջ Ազարը ցանկություն էր հայտնել ևս մեկ անգամ աշխատել Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, որը նոր մրցաշրջանում կգլխավորի հռոմեական ակումբը:
Սիրարփի Աղաբաբյան