Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 12-ն ամսական 1500 դրամով և ստանալ անլար ականջակալ
Ուսումնական տարվա մեկնարկին, մինչև սեպտեմբերի 30-ը «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 12 սմարթֆոնն անհավանական պայմաններով՝ ամսական ընդամենը 1500 դրամով և ստանալ Canyon TWS-5 անլար ականջակալ ու 2 անգամ շատ ինտերնետ ամբողջ ուսումնական տարվա համար, գեղեցիկ հեռախոսահամար ու Level Up 1800 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Ինտերնետի կրկնակի՝ 12 ԳԲ ծավալի առաջարկը գործում է Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանով, մինչև 2024թ․մայիսի 31-ը։
Ի դեպ, Ucom-ում 128 ԳԲ-ոց Xiaomi Redmi 12-ը հնարավոր է ձեռք բերել նաև կանխիկ՝ ընդամենը 72 000 դրամով։
«Առցանց ուսումնական հավելվածներից, տեսանյութերից ու գրքերից առավելագույնն ստանալու համար ձեր տան աշակերտներին և ուսանողներին անհրաժեշտ է արագագործ սմարթֆոն և բավարար քանակությամբ մեգաբայթեր։ Ավելին, Level Up 1800 սակագնային պլանով նրանք առանց մեգաբայթեր սպառելու կարող են օգտվել Coursera, DuoLingo, Microsoft Teams, Google Classroom և Google Meet հավելվածներից», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Երկնային կապույտ» և «կեսգիշերվա սև» գույներով ներկայացված Xiaomi Redmi 12-ի էսթետիկ ու ոճային դիզայնը կգոհացնի նույնիսկ ամենաբծախնդիր երիտասարդներին։ 50 Մպ անհավանական որակ ապահովող հիմնական, 8 Մպ ուլտրա-լայն և 2 Մպ մակրո տեսախցիկները կօգնեն ֆիքսել բոլոր կարևոր պահերը, իսկ 5000 մԱ/ժ մարտկոցը թույլ կտա ակտիվ շահագործել սմարթֆոնն ամբողջ օրվա ընթացքում։ Նշենք, որ IP53 պաշտպանությամբ Redmi 12-ն էլ ավելի դիմացկուն է ջրի կաթիլների և փոշու նկատմամբ: Ավելին, SGS Low Blue Light սերտիֆիկացումը և 3․0 կարդալու ռեժիմը կապահովեն կապույտ լույսի ներգործության ցածր մակարդակ և կպաշտպանեն աչքերը տեսողական գերբեռնվածությունից։