Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 07:00-ն կդադարեցվի՝
- Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Վարսեր, Գագարինավան գյուղերի,
- Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: