Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ներկայիս ակումբից, եթե թիմը մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի:Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում դատապարտել է Բաքվում ռազմական ավարի «պուրակի» բացումը, որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ավար վերցված հայկական զինտեխնիկան և իբր հայ զինվորների պատկերող մոմե արձանները:
Սաուդյան NCC DAMMAM նավթատար լցանավը կարող էր հարձակման ենթարկվել Յանբու նավահանգստի մոտ, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի արեւմուտքում: Ապրիլի 27-ին այդ մասին հայտնել է Dryad Global պորտալը:
Ապրիլի 27-ին, ժամը 14։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Ակբա բանկի և Սբերբանկի համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնությունից այսուհետ 24/7 եղանակով, առանց բանկային տվյալների՝ միայն հեռախոսահամարի միջոցով, հնարավոր է վայրկյանների ընթացքում դրամական փոխանցումներ ստանալ:
Մամուլում տեղեկություններ էր պտտվում այն մասին, որ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի ու Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի միջև միջադեպ է գրանցվել:
Ապրիլի 20-26-ը տեղի է ունեցել քիմիայի 55-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 30 երկրների աշակերտներ:
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրել Կախաբեր Կուչաեւային, որը մինչ օրս եղել է օրենսդիր մամնի փոխխոսնակ:
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հերքում«Armlur.am» կայքում հրապարակված լուրը։
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, ժամը 15։30-ին զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքի մերձակայքում:
Ապրիլի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-30-ն՝ առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է արել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Հարգելի՛ հետևորդներ, կուզենայի իմանալ ձեր կարծիքը և առաջարկները երկու կարևոր հարցերի շուրջ։
Մյունխենի «Բավարիան» մրցաշրջանի ավարտին նոր գլխավոր մարզիչ կունենա:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում:
Հայաստանի ծանրամարտի և ըմբշամարտի հավաքականի անդամները հյուրընկալվել էին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում:
Հանրության շրջանում վերջերս շրջանառվող այն լուրը, թե իբր Ստեփանակերտի քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում տեղադրված Արցախյան երրորդ պատերազմի զոհերի լուսանկարների պատվո տախտակը մոտ օրերս տեղահանել, իրականությանը չի համապատասխանում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի տիեզերական գործակալություն» հասարակական իրավաբանական անձ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսուա-Քզավիե Բելամին Եվրոպական միությանը կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 22:00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն անդրադարձել է տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք:
Ապրիլի 27-ին, ժամը 11։20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Երկաթուղայինների փողոցի 11 շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։
Իմ գյուղի տարածքում 8 հոգով հարձակվել են ինձ վրա`քաշքշել, հարվածել աչքիս, մինչև հիմա աչքս վնասված է։ Զենքերը պահել էին ինձ վրա, ուզում էին առևանգել, տանել իրենց հենակետ։
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ մոտ 400 մ իրենց դիրքերն առաջ բերած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը:
Երեկ Avia.pro կայքը տեղեկացրել է այն մասին, որ ռուս զինծառայողներին տեղափոխող բեռնատարը Արցախում պայթել է հակատանկային ականի վրա:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ամերիկացի զինվորականները դեռ չեն կարող որոշել, թե արդյոք Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանից կհեռացնի ավելի վաղ այնտեղ տեղափոխած զորքերը: Այդ մասին ապրիլի 26-ին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ապրիլի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ զեկույցով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ, բազմակողմանի և անկախ ազգային հաստատությունների զարգացման և ուժեղացման» վերաբերյալ հանձնարարականի քննարկմանն ուղղված բարձրաստիճան հանդիպմանը: