Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության (Gelecek Parti) հիմնադիր-առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն Twitter-ում տարածած հայտարարության մեջ քննադատել է երկրի իշխանություններին:
Կատարվում է նախաքննություն։
440 մարդ 2023 թ. առաջին կիսամյակում դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Յուրաքանչյուր բնակարան ունի «կեղտոտ տարածքներ», որոնք կարող են վտանգավոր բակտերիաների ու հիվանդությունների աղբյուր դառնալ, ասել է մաշկավեներոլոգ Սվետլանա Յակովլևան։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա թվարկել է բնակարանի առողջությանը սպառնացող անկյունները:
Ֆինլանդիայի կառավարությունը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել ռազմական օգնության 18-րդ փաթեթը: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
Կատարվում է նախաքննություն:
Միացյալ Նահանգները հոկտեմբերին կսկսի ուկրաինացի զինծառայողներին վերապատրաստել F-16 կործանիչների կառավարման համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին առաջարկել է համատեղ ջանքեր գործադրել՝ կարգավորելու երկու պետությունների սահմանին վերաբերող հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
«Նոա»-ն պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին:
«Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է խոսել, որ գնանք, այնտեղ ապրենք։ Վարչապետն ինքը թող գնա, Սումգայիթում բնակվի, կարո՞ղ է գնալ, անհնարին է»,- հավելեց նա։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Աղավնոն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո այնտեղ շինարարական աշխատանքներ էին սկսվել։ Այս ընթացքում այնտեղ կառուցվել է 223 տուն ունեցող գյուղ։
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Րյաբկովը օգոստոսի 25-ին հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Հաքան Ֆիդանը այցելելու է Ռուսաստան, սակայն այցի օրվա մասին հստակ տեղեկություն այդպես էլ չի հայտնել:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 3 բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները կհրապարակվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունների ավարտից հետո, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել մարտական ինքնաթիռներով։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում սա արդեն 10-րդ անձն է, ում արգելում են մուտք գործել Հայաստան քաղաքական հայացքների պատճառով։ Ժողովրդավարությունը դրոշակ դարձրած իշխանությունները, իրենց խամաճիկ ԱԱԾ-ի օգնությամբ, ապօրինի արշավ են սկսել արտերկրում հանրահավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքն իրացնող մեր հայրենակիցների դեմ։ Նայելով «անցանկալի անձանց» ցուցակին՝ կարելի է նկատել հստակ օրինաչափություն․ այն լիովին տեղավորվում է ներկայիս դե ֆակտո իշխանությունների ապազգային, թուրքամետ, և հակառուսական ուղեգծի մեջ։
Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունը հայտարարել է շուրջ 88 մլն դոլար արժողությամբ համաձայնագրի կնքման մասին:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում են Արցախի զինանշանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը նախապատրաստվում է։ Այս մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածի աշխատանքները մոտենում են ավարտին»։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայություն է ստացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի 2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԴ1/0625/06/23 որոշումը:
Օգոստոսի 26-ին Գաֆեսճեան քանդակների պարտեզում կիրականանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, այն իրականանում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ` 2014 թվականից:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո օգոստոսի 25-ի առավոտյան ժամանել է Իրան և լրագրողների հետ զրույցում ընդգծել BRICS-ի կարևորությունը՝ որպես համաշխարհային կոալիցիա։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտերկրի բոլոր այն քաղաքական գործիչների, հանրային, նշանակալի դեմքերի մուտքը Հայաստան, որոնք ճանաչում են Արցախի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշված անկախ միավոր՝ Ադրբեջանի կազմից դուրս, գործող վարչախմբի կողմից այլևս փակվում է, սկսեցին ՀՅԴ եվրոպական կառույցների ազդեցիկ անդամներից, ապա ՌԴ հայամետ գործիչներ, հերթում մնացյալներն են, առաջնային Ֆրանսիան, ազգությունը կապ չունի։ Խնդիրը բոլորին թուրք-ազերիական օրակարգի բոլշևիկյան պարտադրումն է՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում՝ Ակնայի նորաթույն ճանապարհով։ Ահա այս ծրագիրն է լուծվում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծուները և հետագա համագործակցության քայլերը: