
Անվանվել է ավելորդ քաշի դեմ պայքարը ձախողելու անսպասելի պատճառ

Սուրեյի համալսարանի հոգեբանները պարզել են, որ ընտանիքի անդամներն ու ընկերները հաճախ գիտակցաբար կամ անգիտակցաբար խանգարում են սիրելիին նիհարել: Հետազոտության անսպասելի արդյունքները, ըստ shantnews-ի՝ հրապարակված են Current Obesity Reports ամսագրում։
Գիտնականներն ամփոփել են նախորդ հետազոտությունների տվյալները և եկել այն եզրակացության, որ սիրելիների գործողությունները հաճախ ձախողում են առաջացնում ավելորդ քաշի դեմ պայքարում։ Առողջության հոգեբանության պրոֆեսոր և հետազոտության գլխավոր հեղինակ Ջեյն Օգդենը նշել է երեք եղանակ, որոնք օգտագործում են հարազատները նիհարելուն խանգարելու համար՝ սաբոտաժը, չափից դուրս կերակրելը:
Օգդենը բացատրեց, որ ընկերները, ընտանիքը գիտակցաբար կամ անգիտակցաբար սաբոտաժ են անում սիրելիի նիհարելու ջանքերի նկատմամբ, քանի որ վախենում են փոփոխություններից, որոնք կհետևեն նրա փոխակերպմանը:
Նա հավելել է, որ չափից ավելի կերակրելը նույնպես խնամքի և սիրո կերպարանքով քողարկված սաբոտաժի ձև է։
Հոգեբանն ասել է, որ մտադիր է շարունակել հետազոտությունները և պարզել, թե ինչպես ճիշտ աջակցել նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։