Ծաղկակաղամբը՝ ջեռոցում
Բաղադրիչներ`
• ծաղկակաղամբ- 2 գլուխ
• աղ
• սև պղպեղ
• սխտորի փոշի
• կարմիր քաղցր պղպեղ
• ձեթ
• մաղադանոս, կտրատած
Պատրաստման եղանակը`
Ծաղկակաղամբը կտրատել, դասավորել տապակի վրա, համեմել աղով, պղպեղներով և սխտորի փոշիով, ցողել ձեթ, ծածկել փայլաթիթեղով, եփել ջեռոցում 260°-ում 5 րոպե, ապա հեռացնել փայլաթիթեղը, եփել ևս 10 րոպե, շրջել կտորները, եփել ևս 6֊8 րոպե։ Մատուցել մաղադանոսով և ձեր նախընտրած սոուսներով։