Ստեփանավանի հարակից տարածքում փայտե տնակ է այրվել
Օգոստոսի 25-ին, ժամը 19։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքին հարակից «Բագեր» կոչվող հանդամասում, որպես պահակակետ ծառայող տնակ է այրվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 22։24-ին։ Այրվել է փայտե տնակը` գույքով (մոտ 18 քմ)։