Բաժիններ՝

Հայ պատանի ըմբիշները մեդալներ են նվաճել դպրոցականների Մ15 համաշխարհային խաղերում

Այս օրերին Բրազիլիայում ընթանում են դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերը, որին մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանած մարզիկներ և պայքարում են մեդալների համար 18 մարզաձևում։

Ինչպես տեղցեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, Հունահռոմեական ըմբիշներ՝ 44 կգ Մարատ Աճեմյանը և 62 կգ Արամ Սարգսյանը անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել են Խաղերի ոսկե մեդալակիր, իսկ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։

Մեր հավաքականից միայն նրանք էին մասնակցում խաղերին։ Ինչպես նաև անցկացվել է թիմային ձևաչափի պայքար, որտեղ մեր ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում, այնտեղ էլ նրանք տարել են 2-ական հաղթանակ, իսկ նրանց թիմը դարձել է չեմպիոն՝ հաղթելով մյուս մայրցամաքների թիմերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս