Թուրքիայում Մարաշի նահանգային մուֆթիության «Հօգուտ հանրության աշխատանքային ծրագրի» շրջանակում իրականացվող ղուրանի դասընթացներին հաճախող տղա երեխաները դասավանդող թուրք ուսուցչի (հոջա) կողմից ենթարկվել են սեռական շահագործման։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում՝ «Նոյան» գործարանում, հրդեհ է բռնկվել։
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի շրջանում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտներ ու կապիտուլյանտների արբանյակներ, ինչքան էլ կեղծիքներ տարածեք, մի բան չեք կարող կեղծել. Սերժ Սարգսյանը թե 1990-ականներին եւ թե 2016-ի ապրիլին հաղթել է Ադրբեջանի ղեկավարությանը։
Դնում եմ մի կողմ, որ այս դեզինֆորմացիոն տականքությունը մի կողմից հետապնդում էր հայտնի օդիոզ օլիգարխին, ում դեմ մենք դատական հայց ենք ներկայացրել, փրկելու խղճուկ փորձ, մյուս կողմից՝ նախկինների մասին հեքիաթների շարքում մի նոր ապուշությւոն ավելացնելով, սեփական ժողովդրդին էշի տեղ դնելու և երկրում ձնագնդիի պես աճող խնդիրներից շեղելու անբարոյական փորձ:
Մասնավորապես, սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների համար:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ խորհուրդը արտահերթ նիստ է գումարել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը հայցադիմումներ են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ վիճարկելով իրենց գույքն ուսումնասիրելու վերաբերյալ որոշումը։
«Դեռևս անցած ամիս էի գրել, որ հայազգի Սամվելին սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով՝ կոկորդը կտրելով(իբր թե իրենց շեհիդների ծնողներին է վիրավորել):
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասեցրել է ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութին հավանություն տալու որոշումը մինչև արտադրողի գործարանում նոր ստուգման անցկացումը, հայտնում է Կոմերսանտը։
ՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի, Պետական արարողակարգի ծառայության արխիվներում։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կողմից տրամադրված տեղեկանքին, ապա այն կամ միտումնավոր կեպով, կամ անփութության արդյունքում ճշգրիտ չէ և չի արտացոլում 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկողությունը:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավելի քան մեկ տարվա դադարից հետո ֆրանսիական Շամոնիում կհանդիպեն քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, գործարար շրջանակների հայտնի գործիչներ ամբողջ աշխարհից:
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը կրկին հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ: Այս մասին Ադրբեջանում Իրանի դեսպանը գրել է իր թվիթերյան հաշվում։
Հերթական էժանագին գունագեղ, գունազարդ ու գույնզգույն սուտը ոչ թե միջոցառման վերաբերյալ էր, այլ վերաբերմունքն է մեր ցավին ու երկրի դժբախտություններին:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում որոշում է կայացվել հաջորդ ՀԱՊԿ գագաթնաժողովն անցկացնել Երևանում՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակում:
ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվում է Հայաստանին, ինչի կապակցությամբ հայկական կողմը կցանկանար գործընկերներին առաջարկել կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացմանն ու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ հետևողական աշխատանքի վրա։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և կարգելվի դրա գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երեկվա ԱԺ հարց ու պատասխանը ծանր, ճնշող տպավորություն թողեց. մեկ հոգու` հոգնած, հեռանկար ցույց չտվող պատասխանները, և ընդդիմության՝ մեկ հոգուն նեղը գցելուն ուղղված բացառիկ նպատակով հարցաշարը, ցույց տվեցին այն ծանր փակուղին, որի մեջ գտնվում ենք մենք։
Ամանորյա տոներին այսուհետ ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը:
Ազգային ժողովում անհետ կորած տղերքի հարցով զբաղվող պետական մարմնի, միջգերատեսչական հանձնաժողովի բացակայության մասին, «գունագեղ» շոուի մասին կառավարությանն ուղղված իմ հարցից հետո քննադատության մի տարօրինակ ալիքի հետ բախվեցի:
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2021թ սեպտեմբերի 9-ից 15-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ֆրանսիական զորքերի կողմից «Մեծ Սահարայի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի վնասազերծման մասին: Այդ մասին հաղորդել է «Ֆրանս պրես» գործակալությունը:
15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
Վորոնեժի մերձակայքում զինված տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա: Այդ մասին հաղորդել է ՌԴ տարածաշրջանային ՆԳ նախարարությունը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատկերացնո՞ւմ եք, եթե 100 տարի առաջ Գարեգին Նժդեհն էր կապիտուլյանտ ռեժիմի թեզերով առաջնորդվեր ու «հալած յուղի» տեղ ընդուներ թշնամու պահանջները, ապա ամբողջ Սյունիքն ու Վայոց Ձորը կլինեին սրանց «սիրելի» Սովետական Ադրբեջանի կազմում։
Մինչև 25 միլիոն դրամ պարգևատրում՝ օլիմպիական խաղերում չեմպիոններին, մարզիչներին, մարզիկներին և բժիշկներին: