Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ ներկայացուցիչներին
Օգոստոսի 24-ին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարարակական կազմակերպության անդամների հետ:
Հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում:
Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանն ընդգծել է նաև, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ՝ հնարավորինս վերականգնել հասարակություն –խորհրդարան վստահությունը:
« ՊՍՄ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված սոցիալական, անվտանգային, ռազմահայրենասիրական ծրագրերին:
ԱԺ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակից սպաների հարցերին:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը: