Բաժիններ՝

Սիրիայում Ռուսաստանի օդուժը հարված է հասցրել ահաբեկիչների կառավարման կետերին

Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության կառավարման կետերին։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ դերծովակալ Վադիմ Կուլիտը ճեպազրույցում:

«Օգոստոսի 22-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հասցրած հարվածները «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության կառավարման կետերին Բատենտա բնակավայրում (Իդլիբ քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք) ոչնչացրել են մինչև 25 գրոհայինների, որոնք մասնակցել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ գրոհների կազմակերպմանն ու իրականացմանը», – մեջբերում է Կուլիտի խոսքը «Интерфакс» գործակալությունը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիան շարունակում է վտանգավոր իրավիճակներ ստեղծել Սիրիայի երկնքում՝ թռիչքներ իրականացնելով և խախտելով հակամարտությունը դադարեցնելուն ուղղված արձանագրությունները, ինչպես նաև Սիրիայի օդային տարածքը։ Կուլիտի խոսքով՝ «օրվա ընթացքում «կոալիցիայի» կողմից արձանագրվել է» 2019 թ. դեկտեմբերի 9-ի արձանագրությունների խախտման 12 դեպք՝ կապված անօդաչու թռչող սարքերի թռիչքների հետ, որոնք չեն համաձայնեցվել ռուսական կողմի հետ»։

Դերծովակալը նաև հայտնել է, որ անցած օրվա ընթացքում ապաէսկալացման Իդլիբի գոտում գրանցվել է «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորման կողմից սիրիական կառավարական ուժերի դիրքերի մեկ գնդակոծում Իդլիբի նահանգում․ չորս սիրիացի զինծառայող վիրավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս