Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 764 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 251 323-ի:
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։
«Փաստ» թերթը գրում է․ «Օգոստոսի վերջին կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն, ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց պատվովճարը 40000 դրամից դառնում է 100 000 դրամ։ Քանի որ իշխանությունները օրեր շարունակ այս թեման դարձրել էին «մատի փաթաթան», «Փաստը» որոշեց պարզել, թե ներկայումս քանի՞ ժողովրդական արտիստ, նկարիչ և ճարտարապետ է այս պատվովճարը ստանում:
Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Կառավարությունը 357 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ չորս մարզերի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հաշվեքննիչ պալատը Հայաստանի գլխավոր դատախազություն նյութեր ուղարկելու մասին որոշում է կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ներում՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոններում ստուգումներ է իրականացրել ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:
Տաջիկստանում քիչ առաջ մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
21-րդ դարում պահպանողական լինելը վնասում է. գնացե՛ք, պատվաստվե՛ք. Վահան Քերոբյան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորներ, հատկապես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկվածները լայն թափով լծվել են գրեթե բոլոր ոլորտներում (արդարադատություն, անվտանգություն, կրթություն և այլն) «վեթինգի» վերաբերյալ օրինագծի նախապատրաստական աշխատանքներին։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի անդրանիկ նիստն էր, և բոլորը սպասում էին, որ նոր մարտերի ականատես կլինենք, բայց նիստը զարմանալիորեն խաղաղ անցավ: Չնայած ԱԺ աշխատակազմը բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկել էր, և նիստերի դահլիճից նախօրոք հավաքել էին ջրի շշերը։
Դելտա շտամի հետ կապված ունենք մահացության և ծայրահեղ ծանր դեպքերի աճ. Անահիտ Ավանեսյան:
Արցախում սեպտեմբերի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական թեկնածուն կունենա նաև վարչապետ Նիկոլի Փաշինյանի հարազատ Իջևան քաղաքում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխանությունը նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրելու է Իջևանի համայնքապետի պաշտոնակատարին՝ Արթուր Ճաղարյանին:
Պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները շարունակվում են։ Քիչ չէ, որ Բաքուն հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և հանձնել իր մոտ պահվող գերիներին, դրան զուգահեռ հակառակորդի զորամիավորումները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք ու չեն ցանկանում հեռանալ։
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին երեկ Հայաստանից մասնակցում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եթե պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մի քանի օր է՝ Ռուսաստանում է և մեր սահմանային լարվածության հարցերով այնպիսի կարևոր բանակցությունների մեջ է, որ անգամ մոր մահը չի ստիպել նրան հրատապ վերադառնալ, ապա անհասկանալի է Արարատ Միրզոյանի բացակայությունն այս միջոցառումներից։
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե դո՛ւ՝ վարչապետի աթոռը զավթածդ, հաշվի ես նստում Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության քարտեզների հետ, նաև պետք է հաշվի նստես Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժողովրդի ունեցվածքի հետ, ուստի առաջարկ և պահանջ.
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների և սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց բախվել է տարածաշրջանը։
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պետական ծրագրի շրջանակներում ծառայությունների մատուցման գործընթացում առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի դեպքեր:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01։44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնագոմ։
Երեք մարդ է զոհվել, 60-ը՝ տուժել Չինաստանի հարավ-արեւմտյան Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
10:00-16:00 Հալիձոր, Հարժիս գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան այցի շրջանակներում առաձնազրույց է անցկացրել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Երեկ Նիկոլը հերթական անգամ հասկացնում էր, որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվել է, այսպես կոչված սովետական Ադրբեջանի արհեստական սահմանները վերականգնելու հարցում։
Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ և Երևան քաղաքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։
COVID-19-ի համավարակի դեմ պայքարի հարցերին նվիրված առաջիկա գագաթնաժողովում ԱՄՆ-ը մտադիր է հասնել այն բանի ընդունմանը, որ վարակի տարածման նկատմամբ հաղթանակի համար անհրաժեշտ է ապահովել աշխարհի բնակչության 70 տոկոսի պատվաստումը: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 06.34-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ տան դուռը ծեծում են: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.30-ին տանտիրուհու նախկին ընկերը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակելով՝ կոտրել է խոհանոցի պատուհանի ապակին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականում կտրուկ սերնդափոխություն չի լինի: