Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի օգոստոսի 7-ի, օգոստոսի 11-ի, օգոստոսի 14-ի, օգոստոսի 16-ի, օգոստոսի 21-ի, օգոստոսի 22-ի, օգոստոսի 23-ի և օգոստոսի 24-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ գիշերը Օդեսայի մարզում խոցվել է ռուսական 4 հրթիռ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չի բացահայտել ոչ Երևանից ստացած առաջարկների բովանդակությունը, ոչ էլ դրանց վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը, փոխարենը շեշտել է՝ Փաշինյանը հինգշաբթի օրն այդ մասին հայտարարել է առաջարկները փոխանցելուց բառացիորեն 40 րոպե անց։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու։
Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանն օգոստոսի 25-ին փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այնուհետև վերաբացվել է։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ այս գիշեր Ղրիմի ուղղությամբ արձակվել է 40-ից ավելի անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունում նշել են, որ ուկրաինական ԱԹՍ-ները չեն հասել թիրախին։
Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից։
Ադրբեջանական caliber.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ կարևոր հարցերի մասին տեղեկություններ ստանալու համար։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ֆրանսիայի իշխանությունները երկրի մայրցամաքային մասի 96 դեպարտամենտների մեծ մասում կլիմայական սպառնալիքի բարձր մակարդակ են հայտարարել շոգի և ամպրոպների պատճառով: France Info պարբերականի փոխանցմամբ՝ բարձր ջերմաստիճանն իշխանություններին ստիպել է կլիմայական սպառնալիքի կարմիր՝ առավելագույն մակարդակ հայտարարել 17 դեպարտամենտներում, ևս 39-ում՝ նարնջագույն (նախավերջին):
Մոսկվայի դատարանը տուգանել է TikTok-ին 2 միլիոն ռուբլով՝ ոչ ավանդական սեռական հարաբերություններ ցուցադրող չորս տեսանյութ հրապարակելու համար։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
F.A.C.C.T.-ի (ֆիշինգից պաշտպանության ընկերություն)մասնագետները հայտնաբերել են մոտ երկու հազար ֆիշինգային կայք, որոնք նախատեսված են Telegram-ում և WhatsApp-ում հաշիվներ գողանալու համար. նրանք նկատել են, որ կիբեռհանցագործների ամենաակտիվ շրջանն ամառն է, ասված է ընկերության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Գազարն ու սոխը ձեթով տապակել, ¼ մասն առանձնացնել։ Մնացածը խառնել եփած բրնձի հետ։ Կաղամբը թեթև խաշել։ Փաթաթել տոլման, դասավորել կաթսայի մեջ, վրան լցնել առանձնացրած գազարով սոխառածը։ Ըստ նախասիրության՝ ավելացնել տոմատ կամ լոլիկիկի և պղպեղի սոուս։
Գայթակղություն բառը, ըստ Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ի, նշանակում է այն ամենը, որ չար օրինակ է ծառայում, մարդուն շեղում է ուղիղ ճանապարհից, սխալեցնում, միտքը պղտորում, մոլորեցնում:
Ներկայումս Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգների միջև գտնվող Վանա լճի չորս կղզիներից մեկի՝ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 84-րդն է Թուրքիայի տարածքում գտնվող մշակութային կոթողների թվում, որոնք գրանցված են «UNESCO»-ի համաշխարահային մշակութային ժառանգության ցուցակում:
Ըստ Կրուգլովայի՝ գայթակղիչներից մեկը սուրճի ըմպելիքներում հակաօքսիդանտների պարունակությունն է՝ կաթի ավելացումով։ Սուրճն ինքնին հարուստ է այս նյութերով, սակայն կաթն իբր նվազագույնի է հասցնում դրանց ազդեցությունը։
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այսօր էլ՝ կալանավայրից շարունակում է այդ գործն ու գործառույթը, բայց հասկանալի պատճառներով՝ մի քանի անգամ պակաս հաճախականությամբ և ինտենսիվությամբ։
Կատարվում է նախաքննություն:
Հյուսիսային Կորեայի հետախուզական արբանյակի արձակման երկրորդ փորձն ավարտվել է անհաջող՝ տանող հրթիռի թռիչքի երրորդ փուլում առաջացած խնդիրների պատճառով։ Այս մասին «տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Բելգիայի իր գործընկեր Հաջա Լաբիբին՝ նրան տեղեկացնելով հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ասպեկտների մասին:
Անոմալ տապի և տեղումների պակասի հետևանքով արդեն մի քանի տարի է, ինչ Վանա լճի մակարդակը զգալիորեն իջնում է։
Օգոստոսի 22-ին, ժամը 14.30-ին, Տիչինայի և Քուչակի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «ԳԱԶ-3302» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանը» դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի՝ ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառների վերհանման վերաբերյալ հանձնարարության՝ Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քննության առարկա է դարձել Կոտայքի մարզային քննչական վարչությունում 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից փաստաթղթերի կաղծմամբ խարդախությանն օժանդակելու, առանձնապես չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Չինաստանի մաքսային վարչությունը հայտարարել է Ճապոնիայից բոլոր տեսակի ծովամթերքների ներմուծումը դադարեցնելու մասին: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ օգոստոսի 24-ին սկսվել է վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ռեակտորները սառեցնելու համար օգտագործված և վերամշակված ռադիոակտիվ ջրի բացթողումը Խաղաղ օվկիանոս։
Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ Կուալա-Լամպուրում տեղակայված շտաբ-բնակարանում կայացել է Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Դուշանբեի «Իստիկլոլը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Արթուր Քարտաշյանը, իմացել է իր մրցակիցներին: