Երիտասարդ հեծանվորդ Արթուր Վարեյջյանը մեկնարկում է երիտասարդների ԱԱ- ում
Հայաստանի հեծանվավազքի երիտասարդական ընտրանին մասնակցում է աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հեծանվավազքի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող հեծանվահրապարակի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականից մասնակցում է Արթուր Վարեյջյանը, իսկ մարզիչները Սամվել Վարդազարյանը և Անդրանիկ Առուստամյանն են:
«Արթուրը կմասնակցի չորս մրցաձևում: Միչ այս նա Եվրոպայի խճուղավազքի առաջնությունում դրական արդյունք էր գրանցել և հեռանկարային մարզիկ է»,-ասաց Գյոզալյանը:
Հեծանվահրապարակի աշխարհի երիտասարդների առաջնությունում Վարեյջյանն առաջին մեկնարկը կունենա օգոստոսի 24-ին: Առաջնությունը կեզրափակվի օգոստոսի 27-ին: