Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկայի (10ժամ) և ռուսաց լեզվի /14ժամ/ ուսուցչի թափուր տեղի համար:
Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ռազմագործողություններով պայմանավորված՝ հենց ռազմական գործողությունների ընթացքում կամ հրադադարի հաստատումից հետո զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Արցախից Հայաստան փոխադրման բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցվել է 191 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 238-րդ հոդվածների տարբեր մասերի և դրանց համակցությունների հատկանիշներով:
Իսպանական Պալմա կղզու օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ հրաբխի ժայթքման հետևանքով ստեղծված իրադրության պատճառով:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մահապարտ ահաբեկչի կողմից ավտոմեքենա պայթեցնելու հետևանքով մահացել է առնվազն ութ մարդ, ևս յոթը վիրավորվել են:
Արցախում սեպտեմբերի 24-ին կատարվել է 45 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և մասնակցել Արցախյան երրորդ պատերազմում զոհված բերքաձորցիների հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:
Այսօր, սեպտեմբերի 25-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:
Սեպտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև:
Չարչյանին ուզում են ուղարկել ՔԿՀ ու տեսնել՝ վատ հետևանքը կլինի՞, մարդը կընկնի՞ կոմայի մեջ. փաստաբան
Որևէ մեկը չի իմանալու, թե ապօրինի ծագման գույքի բռնագանձման ի՞նչ վարույթներ են հարուցվել. փաստաբան
Ընդդիմադիր և նախկին պաշտոնատար անձանց հասցեին վիրավորանքները շարունակվում են. Դավիթ Հարությունյան
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարի կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ զույգը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Դատարանին խաբելու միջոցով փորձել են ստանալ խուզարկության թույլտվություն. փաստաբան
Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել հավելյալ զենիթային հակահրթիռային С-400 համակարգեր:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշին ու Հադրութը կորցրած, մեր ցավի ու չամոքվող տառապանքի խորհրդանիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը երեկ մտքի թռիչք է ունեցել։ Սպառնացել է «վատ աշխատելու համար» ընդդիմությանն առհասարակ զրկել պարգևավճարներից։ Ծափ-ծափ․․․
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների:
Հանրապետության նախագահի խորհրդական, դիվանագետ, թարգմանիչ Համլետ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:
«Չեմ կարող մասնակցել նիստին՝ առողջական խնդիրներից ելնելով». դատարանը հրապարակեց Չարչյանի դիմումը
Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերաբերյալ պայմանավորվածությունների հետևանքով Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար:
Կատարվում է քննություն։
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով:
Ռուս խաղաղապահները տեղակայման օրվանից Բերձորում ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն լրագրողների առաջարկով անդրադարձել է ընտրություններում այլ կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծելու հավանականությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրինականությո՞ւն, թե՞ ապօրինություն է կառավարության պատվաստվելու մասին պահանջը. ՈւՂԻՂ
Մեկնարկում է Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստը. ՈՒՂԻՂ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները սեպտեմբերի 25-ին վերսկսվել են:
Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների, երգ ու պարի ցուցադրություններով:
ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բոռելի հետ։