Հեռուստատեսային ժանրի մինչև հինգ րոպե տևողությամբ տասը վիզուալիզացված տեքստեր, որոնք արժեհամակարգային նշանակություն ունեն, որոնք երևելի անհատների միջոցով «խոսում» են մեր երկրի, հայրենիքի, պետության, պետականության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Օտյան, Սեբաստիայի, Բատիկյան, Ռ. Մելիքյան, Հովնաթանի, Շրջանայինի, Մալաթիայի, Վանթյան, Վեգների, Դ. Վարուժանի փողոցների, Տիչինայի փողոցի և 1-ին, 3-րդ նրբանցքների, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6 համարների և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը.
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ երկրի Սուպերգավաթակիր:
Ընտանեկան բռնության դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով Է. Ե.-ին մեղադրանք էր առաջադրվել ի թիվս այլնի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 26-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Հ. Ս.-ի հետ, 2015թ. օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, վերջինիս նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, դիտավորությամբ պատճառել հոգեկան և մարմնական տառապանքներ:
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Սուպերլիգայի, ՈւԵՖԱ-ի և Մադրիդի «Ռեալին» ու «Բարսելոնային» պաշտպանելու անհրաժեշտության մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները:
Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման նախաձեռնություններին և շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Հարցին՝ իսկ իրենք ինչո՞ւ էին քննադատում նախկին իշխանություններին՝ ասելով, որ նրանց հետ փոխկապակցված անձինք են շահում մրցույթներում, Պապիկյանը պատասխանել է․ «Քննադատում էինք, որովհետև ունեինք հիմքեր»։
Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Սուքիասյանն այժմ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, սակայն չի մատնանշել, թե երբ է տեղափոխվել։ Ըստ նրա՝ Սուքիասյանն ունի սրտային անբավարարություն, ողնաշարի ճողվածք և շագանակագեղձի ուռուցք, պետք է վիրահատվի, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում՝ վիրահատության համար։
70-ամյա կնոջ մոտ հարազատները վերջին մեկ ամսվա ընթացքում նկատել էին խոսքի արտաբերման և ինֆորմացիայի ընկալման դժվարություններ: Ժամանակի ընթացքում կինը սկսել էր գանգատվել թուլությունից, այնուհետև ի հայտ էին եկել քայելու, կողմնորոշվելու և խոսելու լուրջ խանգարումներ, հայտնում են «Էրեբունի» ԲԿ-ից։
Անվանի հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը հայագիտության այն երախտավորներից է, ով իր կարճատեւ կյանքի ընթացքում անջնջելի հետք թողեց հայ պատմագրության, գիտակրթական ոլորտում, հասարակական կյանքում եւ ընդհանրապես իր ժամանակակիցների հիշողության մեջ։
Արմեն և Աշոտ Ճենտերեճյան ջութակահարների դուետը տարիներ շարունակ հնչեցրել է հայտնի և անհայտ բազմաթիվ ստեղծագործություններ:
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Հնդկական Cadila Healthcare դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ իր սեփական ZyCoV-D պատվաստանյութի արտադրության շուրջ համաձայնագիր է ստորագրել դեղամիջոցներ արտադրող Shilpa Medicare հնդկական ընկերության հետ:
Քվեարկության չեն մասնակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն օրերս մասնակցել է Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում անցկացվող «Վոլկովսկի» թատերական 21-րդ միջազգային փառատոնին:
ՄԱԿ-ը պետք է արգելափակի ապստամբ-հուսիների ֆինանսական ցանցը, անհատական պատժամիջոցները չեն աշխատում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Եմենի ԱԳ նախարարության ղեկավար Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը:
Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 29-ին ունենալիք հանդիպումից իր ունեցած սպասելիքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հայտնելով, որ իր ակնկալիքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից շատ տարբեր են, Էրդողանը նշել է. «Սիրիայում գործող ռեժիմը ցավոք վտանգ է ներկայացնում մեր երկրի հարավում: Այստեղ, որպես […]
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը»։
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Հունգարիան կորոնավիրուսի դեմ ավելի հաջող պատվաստման արշավ չէր կարողանա անցկացնել, եթե չմատակարարվեր ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատրաստուկը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն:
6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ամերիկյան Ալյասկայի նահանգի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է թիմի այս մրցաշրջանի ելույթի վերաբերյալ իր տեսակետներով:
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ռուսաստանում անցկացված ընտրությունների ընթացքում 40 հազար 605 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել երկրի 43 տարածաշրջանների 157 ընտրատեղամասերում:
Վերարտադրողական առողջության վրա կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ազդեցության վերաբերյալ գիտական տվյալներ չկան:
Աֆղանստանի նոր իշխանությունները կտրականապես դեմ են օտարերկրյա զորքերի ներկայությանը երկրի տարածքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 24-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յակուբու Սանտուրակի Սուլեյմանը (նստավայրը՝ Թեհրան):