Ցուցակն այն բաների, թե ինչ են մարդիկ անում, երբ մտածում են, որ իրենց ոչ ոք չի տեսնում, արժե սկսել դասական քիթ փորփրելուց: Ավելին, կան մարդիկ, որոնց դուր է գալիս հետևել այդ երևույթին:
Ինչպես գրում է Washington Post-ը՝ հղում անելով ընկերության փաստաթղթերի արտահոսքին, Facebook-ն օգտագործել է օգտատերերի բացասական էմոջի-արձագանքները՝ նորությունների հոսքերում որոշակի գրառումներ գովազդելու համար:
Ցանկացած համակարգ կենսունակ է ու գոյատևում է առաջին հերթին ու առավելապես՝ այդ համակարգի ամբողջականության հաշվին։ Չկա համակարգի ամբողջականություն, չի կարող լինել համակարգ, իսկ գոյության դեպքում այն չի լինի ամբողջական ու կենսունակ և ժամանակի մեջ կդադարի գոյություն ունենալ։ Սրանք գործնական ապացուցումներ ստացած հայտնի տեսական դրույթներ են, որոնք վերաբերում են հանրային կյանքի բոլոր համակարգերին, այդ թվում՝ քաղաքականությանը։
Հիշյալ ժամերին Էջմիածնից Երևան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ:
Գուցե հետ դարձի ճանապարհ միշտ կա, բայց պետք չէ կորցնել այն գեղեցիկ պահը, որ Տիրոջ հետ ապրելով կզգանք ու կվայելենք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ստորագրել է հրամանագիր՝ Նատալիա Օրեյրոյին և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։ Դերասանուհին դա մեծ պատիվ է համարել:
Հարուցված որևէ քրեական գործով ձերբակալությունների, ապա կալանավորումների շարք են սկսում։ Ինչպես, օրինակ, Դավիթ Տոնոյանի գործն է։ Նրանից հետո ԳՇ պետի տեղակալ են կալանավորում, վարչության պետ ու այդպես շարունակ։
Արեգակի վրա X կարգի արեւային հզոր բռնկում է գրանցվել հոկտեմբերի 28-ի երեկոյան:
Ստացվում է, որ կենսաթոշակային ֆոնդերը երկրի շուրջ 400,000 քաղաքացուց հավաքագրած գումարներից շուրջ 164 միլիարդ ՀՀ դրամը ներդրել են ՀՀ տնտեսության մեջ (մասնավոր հատվածին են տվել), որը այսօրվա ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փախարժեքով կազմում է շուրջ 340 միլիոն ԱՄՆ դոլար:
Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1226-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Այն, ինչ վերջին երեք տարում կիրառվում է իշխող ռեժիմի կողմից, մասնավորապես, թե ինչ մանիպուլյատիվ քայլեր է իրականացնում Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչախումբը, ոչ թե զուտ պոպուլիզմ է, այլ՝ էժան պոպուլիզմ։ Պոպուլիզմի ու դրա գերակայության շնորհիվ արդի քաղաքական զարգացումների էպիկենտրոնում հիմնական խաղացողներ են դառնում էքսցենտրիկներն ու շոումենները։ Հայաստանյան իրականության մեջ տեղի ունեցած իրադրություններն ու ընդհանուր զարգացումները իրար կողք համադրելուց հետո պարզ է դառնում, որ առկա է իշխանության ստվերը, ինքն իրականում գոյություն չունի:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարել է սոցիալական ցանցերում «բանան ուտելու» ակցիա սկսած տասնյակ սիրիացիների արտաքսման մասին։ Նրանք մեղադրվում են «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» մեջ։
Հայաստանում «Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը:
Մոլդովան հոկտեմբերի 28-ին եւս 1,5 միլիոն խորանարդ մետր գազ է գնել միջազգային շուկայում: Այդ մասին հաղորդել է Պետական սեփականության գործակալության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով անցկացված հայտամրցույթի արդյունքները: Հաղորդագրության համաձայն, հաղթող է հայտարարվել Ուկրաինայի «Նավթոգազ»-ի առաջարկությունը: Գնված գազը Մոլդովան կստանա հոկտեմբերի 29-ին՝ օրվա ընթացքում:
Մեծ քսանյակի (G20) երկրները որոշել են կորոնավիրուսի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 70 տոկոսին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գծային բաժին բերման է ենթարկվել Երևան-Մինսկ չվերթի ինքնաթիռով մեկնել պատրաստվող 33-ամյա Քադեր Ս.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից Ինտերպոլի կողմից հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով:
Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել Բաղրամյան գյուղի տներից մեկի տանիքում։
Ճապոնիան, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրները, անհանգստացած են Չինաստանի ռազմական արդիականացմամբ եւ նրա ռազմական ակտիվացման ընդլայնմամբ:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին և կրկին հորդորել նրան այցելել Հյուսիսային Կորեա։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Տաշիրի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում 2021թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 01։45-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 01։40-ին, «Դեմքի ձախ կեսի հրազենային վնասվածք, ստորին ծնոտի կոտրվածքով, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային կույր թափանցող վիրավորում, լարված հեմոպնևմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Տաշիր քաղաքի 29-ամյա բնակիչը:
Կինը 44-օրյա պատերազմի վիրավորներին աջակցելու համար դրամահավաք է կազմակերպել ու յուրացրել գումարի մի մասը. գործը դատարանում է
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է, որ Ռուսաստանը հավանություն է տվել իր օդային տարածությունում թռիչքների թվի ավելացման վերաբերյալ ամերիկյան ավիափոխադրողների խնդրանքին: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Սուդանի նոր վարչապետը տեխնոկրատ է լինելու, բայց թեկնածուների անուններ առայժմ չկան: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտարարել է Սուդանի բանակի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրխանը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:
Վրաստանի փոստը նամականիշ է թողարկել իտալացի բանաստեղծ եւ մտածող Դանթե Ալիգիերիի պատկերով. աշխատանքը պատկանում է վրացի նշանավոր նկարիչ Սերգո Քոբուլաձեին։
Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվելու են մինչև նոյեմբերի 7-ը:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ պաշտապանության նախարարության, ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարգևներով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Զորամիավորումներում հոկտեմբերի 29-ին իրականացվել են մարտական հերթափոխեր:
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը կմեկնի Գլազգո՝ նոյեմբերի 1-ին Կլիմայի փոփոխման մասին ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի 26-րդ խորհրդաժողովին(COP-26) մասնակցելու համար: