2024 թվականի Թբիլիսիի տոնածառը կարժենա 730 հազար լարի։ Այս տեղեկությունը նշված է Պետական գնումների գործակալության կայքում։
Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ Օլգա Մալինովսկայան նշել է անալիզներ, որոնք թույլ կտան հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում։
Արցախն Ադրբեջանին հանձնելուց, մարդկանց իրենց հող ու ջրից, տուն ու տեղից զրկելուց հետո, Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում ցույց տալու, թե ինչ հոգատար է արցախցի «մեր քույերի ու եղբայրների» նկատմամբ։ Նրա «հոգատարությունը», իհարկե, բազմիցս տեսել ենք այս տարիների ընթացքում։ Այդ «հոգատարության» ուղղակի հետևանք է նաև այն, որ արցախցին այսօր կորցրել է իր հողն ու ջուրը, իր տունն ու տեղը և հարկադրված ապաստանել Հայաստանում՝ զրկված ամեն ինչից։
Կատարվում է քննություն:
Վաստակավոր մանկավարժ Գրետա Գրիգորյանը Ստեփանակերտում մի ամբողջ կյանք է թողել։ Այսօր դողացող ձայնով է խոսում հայրենիքի, իր տան, գաղթի ճանապարհի և նոր իրականության մասին։ Նոր իրականությունը Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում է, Գրետա տատիկի որդու ուսանողական ընկերոջ տանը։
Փաշինյանը քաղաքացու պաշտպանվածության զգացումը, կամ, ինչպես ինքն է ասել՝ «պաշտպանվածության իրականությունը» ուղղակի կապի մեջ է դնում Պարեկային ծառայության, այսինքն՝ իրավակարգի ապահովման ներքին կառուցակարգի հետ։
Ատամների կարիեսը կարող է առաջանալ ցանկացած տարիքում և չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, օրինակ՝ էմալի, բծերի, ատամների ճաքերի ոչնչացման։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է իմպլանտոլոգ-օրթոպեդ Սաբիթ Ալիևը։
«Իշխանությունը փորձում է միայն ականջահաճո արտահայտություններով ասել՝ ժողովուրդ ջան, եկեք՝ թքեք ամեն ինչի վրա, զատո՝ կուշտ կլինեք: Բայց իրենք մոռանում են, որ ամեն ինչի վրա թքելով՝ առաջին հերթին վտանգում ես անվտանգային համակարգը, իսկ այդ պարագայում հաստատ չես կարող կուշտ լինել: Նույնիսկ, եթե սրանք, երկիրը քաղաքական առումով կեղեքելով ու մասնատելով, թուրքական բոլոր պայմաններին գնալով, մոռանալով իրենց հայ լինելը, առաջ մղելով այդ «կուշտ փորի» գաղափարը, հասնեն Հայաստանը զոռով Թուրքիայի ազդեցության տակ մտցնելուն՝ թուրքական շուկան ունի իր առանձնահատկությունները, իսկ հայկական շուկան վտանգվելու է թուրքական շուկայի ազդեցության պատճառով»:
168.am-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ թշնամական երկրների հետ սահմանները բացելու պարագայում ՀՀ տնտեսության զարգացման մասին պնդումը, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարճ պատասխան տվեց՝ Սիմոնյանի հայտարարությունը բացարձակ սուտ է, իսկ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների մասին մտածելը՝ սխալ:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ահազանգի հետքերով քիչ առաջ այցելեցի Արմավիր քրեակատարողական հիմնարկ, ուր երեկ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒՑ հետո իրավապահները տեղափոխել են արցախցի 21-ամյա Մխիթար Օհանջանյանին։ Հանդիպեցի նրան՝ հագին իր աշխատավայրի հանդերձանքն էր, քանի որ նրան տարել էին աշխատավայրից, իբր հետախուզվող։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ից ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Երևան, Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք, Երազի այգու հարևանությամբ) տեղի է ունենալու ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ հերթական դռնբաց դատական նիստը:
«Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդ դրամը տրամադրել է ԱՄՆ–ն, 3 մլրդ-ը` ԵՄ-ն։ Ցանկանում եմ մեր գործընկերներին և Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար»,- ասել է Փաշինյանը։
«Սերժ Սարգսյանի անունը տալուց առաջ մի պահ պատկերացրու, որ Սերժ Սարգսյանը կանգնի դիմացդ ի՞նչ արագությամբ կմիզես տակդ նիկոլի Նորիկ»։
Հեշտ գրել կա՞, ամեն պատմվածքին ինձ թվում է, թե անդունդի եզրով եմ գնում, ուր որ է կերերամ, կխորտակվեմ… Լարախաղացի պես մի կերպ հավասարակշռությունս պահում եմ ուժերի գերագույն լարումով՝ թղթի վրա միտքս կենտրոնացնելով ու ոսպնյակի պես բառ առ բառ տեքստը կիզելով. մինչև կիզակետից ծուխ չի ելնում, աչքս գրից չեմ կտրում։ Ամեն պատմվածքի հետ հոգիս տալիս եմ… Էդ հոգին է, որ ի վերջո պատմվածք է դառնում… Ձգտում եմ տեսնել ձայնը, լսել գույնը, զգալ անզգան, ճաշակել դառնի քաղցրությունը, քաղցրի դառնությունը, շոշափել անմարմինն ու մարմնի մեջ եղած անշոշափելին, հասնել ոչնչին ու ոչնչի մեջ ամեն ինչին… Ավաղ, ամեն ինչ չէ, որ ըմբռնելի է ու հասանելի…
Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական կոմիտե:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ անգլիական «Նյուքասլը» ուսումնասիրում է կիսապաշտպան Սանդրո Տոնալիի աշխատավարձի նվազեցման հնարավորությունը․ նա 10 ամսով որակազրկվել էր անօրինական խաղադրույքների համար:
Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգի «Նամըք Քեմալ» համալսարանում անցկացվել է «Գյուղատնտեսությանը սպառնացող վտանգ․ երաշտ» թեմայով համաժողով։
Մոլի ծխող արվեստագետը գնում է եկեղեցի, կանգնում խորանի առջև և ասում.
Ռուսաստանն առաջատարն է իր քաղաքացիների Վրաստան այցելությունների թվով. 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստան է այցելել Ռուսաստանի 1,1 մլն քաղաքացի, ինչը 47,3 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի առաջին ինն ամիսներին։
Թերապևտ Շիլպա Սաքսենան խորհուրդ է տվել ոտքերը տաք ջրի մեջ դնել՝ ուժեղ գլխացավերը թեթևացնելու համար: Նա միգրենի դեմ պարզ միջոցն անվանել է Newsweek-ի հետ զրույցում:
Փաշինյանն իր իշխանության ավելի քան հինգ տարիներին ներքաղաքական օրակարգը գեներացրել ու սպասարկել է առավելապես հակադրությունների, տարանջատումների մեթոդաբանությամբ։
Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.55-ին, Երևանի Մոսկովյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել», երեք «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և «Յամահա» մոտոցիկլը. 38-ամյա մոտոցիկլիստը և «Նիսաններից» մեկի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գերմանիայի կանցլերի տեղակալ և տնտեսության ու կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերություններն ավանդաբար ուժեղ են, իսկ առևտրի ծավալները ռեկորդային և հավելել , որ Թուրքիայում ավելի քան 100 տարի գործում են որոշ գերմանական ընկերություններ։
Կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.20-ին, Գյումրի քաղաքի Մազմանյան և Խրիմյան Հայրիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Լեքսուսը» հետնամասով հարվածել է երկու անցորդների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
2020-2022 թվականներին պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամները ստացել են ընդհանուր առմամբ 27,8 մլն լարիի նվեր։ «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հետազոտության համաձայն, խոսքը գործադիր իշխանության 394 պաշտոնյաների մասին է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Հետազոտության շրջանակներում կազմակերպությունը վերլուծել է պաշտոնատար անձանց գույքային հայտարարագրերում նշված տվյալները։ Փաստաթղթում կարդում ենք, որ 18,6 մլն լարիի նվերներ […]
«Նիկոլ Փաշինյանն ինքն է առաջինը ոտնահարել, առաջինը ճղել ու շպրտել մի կողմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ Արցախի հանձնման մասին որևէ խոսք չկա: Իսկ մնացածն արդեն տեխնիկայի հարց է, և Ադրբեջանն այն կվերցնի այնպես, ինչպես սովոր է վերցնել: Խոսքը վերաբերում է թե՛ «Զանգեզուրի միջանցքին», թե՛ «անկլավներին»»,- ասաց Զոհրաբյանը: