Բաժիններ՝

«Նյուքասլը» ուսումնասիրում է Տոնալիի աշխատավարձի նվազեցման հարցը

Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ անգլիական «Նյուքասլը» ուսումնասիրում է կիսապաշտպան Սանդրո Տոնալիի աշխատավարձի նվազեցման հնարավորությունը․ նա 10 ամսով որակազրկվել էր անօրինական խաղադրույքների համար:

Ֆուտբոլիստի աշխատավարձի կրճատման հնարավորության վերաբերյալ ակումբի ներսում արդեն քննարկումներ են սկսվել փաստաբանների հետ: Ընդ որում, ակումբի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվել Սանդրոյի նկատմամբ հաջորդ քայլի հարցում, քանի որ ֆուտբոլիստի բարօրությունն առաջնային է «Նյուքասլ»–ի համար:

Նշենք, որ 23-ամյա իտալացին Անգլիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 26-ին, հայտնի էր դարձել, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան խաղադրույքներ անելու համար 10 ամսով որակազրկել է Սանդրո Տոնալիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս