Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը:
ՀՀ Նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը լրագրող Լինդսի Սնելլին է ներկայացրել սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իր երկիրը կենտրոնացած է Գազայի հատվածի շուրջ գործողությունների վրա և շահագրգռված չէ Լիբանանի հետ սահմանին լարվածության սրմամբ, սակայն բանակը պատրաստ է ցանկացած սցենարի։
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստացա վերաքննիչի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի 20.10.2023թ. որոշումը՝ Նարեկ Մալյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին։ Իմ բերած ոչ մի փաստարկ չի ընդունել՝ բացի մեկից։
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ Գալեյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով ամեն օր հազարավոր պաղեստինցի է մահանում։
Հայաստանի իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը մեկ մեղադրանքում. «Պաշտպանության նախարարը չարամտորեն, նեղ խմբային շահերից ելնելով, առաջնահերթ բնակարաններ է հատկացրել առնվազն 5 տարի առաջնագծում ծառայած զինվորականներին»:
Խարդախության գործով դատավարության ընթացքում դատարանի աշխատակիցների վրա հարձակվելու արգելքը խախտելու համար Դոնալդ Թրամփը տուգանվել է 10.000 դոլարով:
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիի հետ հոկտեմբերի 26-ին ունեցած հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտությունը։
Սիրիայի հայազգի բնակիչ, լրագրող Հովիկ Շեհիրյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Իսրայելի կողմից Սիրիայի ուղղությամբ հրթիռների բացթողումն առավելապես վրեժխնդրության նպատակ ունի:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր, մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։
Միացյալ Նահանգները և Թուրքիան խորհրդակցություններ են վարում Սև ծովում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) նավերի քանակը մեծացնելու հարցերի շուրջ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրատապ քննարկում է անցկացրել և հռչակագիր ընդունել։ Այս տեղեկությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում` «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» միկրոբլոգում։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենին Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:
Զախարովան չհերքեց տեղեկությունը, թե Մոսկվան մերժել է Գուրգեն Արսենյանի թեկնածությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի` Wall Street Journal թերթին տված հարցազրույցը, որտեղ վերջինս հայտարարել էր, թե հանրապետությունում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ առավելություն չի տեսնում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսից 2,2 միլիարդ դոլար է պահանջել՝ ուրանի հարստացման կարողությունների մեծացման համար, որպեսզի «կախված չլինեն ռուսական աղբյուրներից»։ Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած փաստաթղթում։
Այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ երկօրյա գագաթնաժողովի բանաձևի նախագծում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը։
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնից ստացված օպերատիվ տեղեկությունները, իրականացրել են խուզարկություն հիմնարկի զբոսահրապարակին կից պատի մոտ։
Իրանի զինված ուժերն առաջիկա օրերին կանցկացնեն «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է Tasnim պետական գործակալությունը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք: