Անվանվել է միգրենի նոպան թեթևացնելու պարզ միջոցը
Թերապևտ Շիլպա Սաքսենան խորհուրդ է տվել ոտքերը տաք ջրի մեջ դնել՝ ուժեղ գլխացավերը թեթևացնելու համար: Նա միգրենի դեմ պարզ միջոցն անվանել է Newsweek-ի հետ զրույցում:
Ըստ մասնագետի՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիդրոթերապիան նվազեցնում է գլխացավերի հաճախականությունը և ինտենսիվությունը միայն վեց շաբաթ բուժումից հետո: Նա բացատրել է, որ ոտքերի տաք լոգանքներ ընդունելիս թափառող նյարդի տոնուսը բարձրանում է, ինչը դրական էֆեկտ է տալիս։
Բժիշկը միաժամանակ պարզաբանել է, որ այս մեթոդի արդյունավետությունը վերջնականապես չի հաստատվել։
«Դա պետք է դիտարկել որպես լրացուցիչ թերապիա»,- ըստ shantnews-ի՝ ասել է Սաքսենան:
Թերապևտը հավելել է, որ միգրենի պատճառներից մեկը կարող է լինել վեգետատիվ նյարդային համակարգի դիսֆունկցիան, որի կարևոր տարրը թափառող նյարդն է։ Բացի այդ, այն վերահսկում է մարսողությունը, սրտի, թոքերի և զգայական օրգանների աշխատանքը: