«Եկե՛ք թարմացնենք բոլորի հիշողությունը։ Այդ օրերին ԱՄՆ-ից Երևան վերադարձած Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմի ժամանակ հավաքեց Եվրամիության բոլոր դեսպաններին, ասաց, որ սա ագրեսիա է Արցախի ու խաղաղության դեմ, ու ասաց, որ եթե Ադրբեջանը չդադարեցնի իր այդ գործողությունները, Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Արցախի անկախությունն ու բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել նրան։ Դեսպաններին Սերժ Սարգսյանն ասաց՝ գնացե՛ք, ձեր մայրաքաղաքներում ասեք։ Այստեղ որևէ խնդրանք տեսնո՞ւմ եք։ Բացեք այդ օրերի լրատվամիջոցները և կարդացեք»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը:
Ոսկու համաշխարհային գները նոր ռեկորդ են սահմանել՝ գերազանցելով մեկ ունցիայի դիմաց 2700 դոլարի նշագիծը։ Տեղեկությունը հայտնում է Ոսկու համաշխարհային խորհուրդը (World Gold Council): Ստորև բերված հոդվածը ներդրումային առաջարկ չէ:
Եզդի աղջիկն ու հայ տղան շուրջ 7 ամիս պայքարել են հանրության ու հարազատների կարծիքների դեմ, որ կարողանան ընտանիք կազմել։
Հուլիսի վերջին օրը բազմաթիվ լրատվական գործակալություններով տեղեկատվություն տարածվեց՝ ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիայի երկրների՝ համաշխարհային շուկաներ դուրս գալու համար տրանսպորտային երթուղի ստեղծելու հարցում՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։ Սակայն տեղեկություններ չեն եղել այն մասին, թե ինչ համատեքստում է այդ մտադրությունները ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Եվրոպայի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ:
Հերթական անգամ փորձում են օրակարգ բերել, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի բաղկացուցիչ մասերից է հանդիսանում Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը, բայց մի բան է հստակ, որ այսօր չկա բանակցային որեւէ հարթակ, որում այդ նախագիծը, այդ թվում՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման հեռանկարով հանդերձ, բանակցվի կամ իրականում լինի որեւէ միջպետական օրակարգում։ Առավել քան հատկանշական է, որ այս մասին խոսվում է «3+3» -ի շրջանակներում, այլ ոչ թե երկկողմ բանակցությունների։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, այդքան շատ տեսալուսանկարահանող սարքեր եք դրել, իսկ ինչո՞ւ մի հատ կնոպկայով աշխատող լուսացույց չեք դնում գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհների խաչմերուկների վրա։ Թե՞ դրանից տուգանք չկա, նաև դուք եք մեղավոր այս համատարած փնթի կառավարման արդյունքում անմեղ զոհերի համար։ Իմ քրոջ երեխայի մահը նաև ձեր խղճին է, իմացեք։
Լիբանանի ազգային NNA գործակալությունը հայտնում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական Ջունիա շրջանում հարձակվել է մեքենայի վրա: Տվյալ տարածքը համարվում է առողջարանային, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են ապրում։
«ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչներ Ատոմ Մխիթարյանը, Արամ Պետրոսյանը և Դավիթ Սարգսյանն այս օրերին Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում են` դիտարկելու խորհրդարանական ընտրությունների ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։
«Հզբոլլահի» անօդաչու թռչող սարքերից մեկն արձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ծովափնյա Կեյսարիա քաղաքում գտնվող նստավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Իմ մարզային այցերի ամենաուժեղ պահերից մեկը»,- այսպես է վերնագրել Նիկոլ Փաշինյանն այս տեսանյութը՝ տարածելով ֆեյսբուքյան իր էջում։
«Ռուսաստանը միջոցառմանը ներկայացված կլինի վարչապետի մակարդակով»,- BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է աղբյուրը՝ հաստատելով, որ Ռուսաստանի նախագահին այլ երկրների ղեկավարների հետ հրավեր է ուղարկվել:
Նա նոր էր զորացրվել, Ռուսաստանում էր: Ընկերն ասել է՝ Էդո՛, քեզ ձիգ կպահես, ուշադիր կլինես: Եղբայրս էլ արձագանքել է՝ չմտածես, քո ախպերն ուժեղ է, ոչ մի թուրք չի կարա ինձ խփի»:
Որոշ ժամանակ առաջ «Փաստը» տեղեկություն էր հրապարակել, որ «հեծանվացավը» հասել է դպրոց, այն է՝ մարզային մի շարք հանրակրթական դպրոցների հեծանիվներ են հատկացվել, իսկ տնօրեններին հանձնարարական է իջեցվել, որ, ինչպես հարկն է, գովազդեն հեծանիվը:
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ինչպես ՀՀ քաղաքացիները, կարող են գնալ և օտարերկրյա պետությունում հայցել ապաստան, բայց չեն կարող գնալ և ավտոմատ ապրել փախստականի կարգավիճակում։ Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար առաջին մուտքի երկիրը ՀՀ-ն է, և Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ միջազգային պաշտպանության գործիքը կիրառել է՝ տվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ինչը սովորական փախստականի կարգավիճակին հավասար դրսևորում է։
Հոկտեմբերի 19-22-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Ի՞նչն է ըստ իս բուն խնդիրը: Իրանի դերը միջազգային հարաբերություններում վերելք ապրող գործոն է, որքան էլ Թեհրանն այսօր գտնվում է պատերազմի մեջ ներքաշելու միտում ունեցող հարվածների ներքո: Իսկ Թուրքիայի դերը, ի տարբերություն Էրդողաննի հավակնությունների, այդուհանդերձ ունի առնվազն հակասական ամպլիտուդ, եթե չասենք՝ որ ռազմավարական հեռանկարում անգամ խնդրահարույց է:
Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։
Սեխը կամ ձմերուկը փոքր քառակուսիների ձևով կտրատեք, խաղողը կիսեք, եթե կորիզներ ունի, հեռացրեք:
Եթէ ժամանակակից որոշ միամիտ քրիստոնեաների փաստես, թէ դիակիզումը նշանակում է Աստծուն փորձել, անկասկած սա անակնկալ կը թուայ իրենց: «Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր» (Բ. Օրին. 6, 16: Մատթ. 4, 7: Ղուկ. 4, 12)։
2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 16,779 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 3,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նշել են, որ գել լաքը կարող է վտանգավոր լինել հղիների առողջության համար: Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն։
Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ ու ճանապարհամերձ գյուղերում կատարած հանդիպումների ընթացքում զրուցել է իրեն ուղեկցող պաշտոնյաների ու գյուղի բնակիչների հետ։
Երեկ գրեցի փառատոնին, տեքստ ուղարկեցի ու խնդրեցի իմ խոսքը կարդալ ֆիլմից առաջ, որով հիշեցնում եմ գերիների մասին, Արցախի էթնիկ զտումների մասին։ Տեքստը ավարտվում էր մեկ րոպե ոտնկայս լռություն խնդրելով, ի հիշատակ բոլոր զոհվածների ու բոլոր մարդկանց, ովքեր հիմա զոհվում են աշխարհի տարբեր պատերազմներում։
«Իրականությանը չի համապատասխանում ՍԴ դատավորի այն միտքն ըստ որի՝ «սահմանադրական ճշմարտություն է այն, որ Անկախության հռչակագրի՝ սահմանադրության մեջ չարտացոլված դրույթները չունեն սահմանադրական ակտի ուժ, քանի որ այս գաղափարը 29 տարի ճշգրտորեն պահպանվել է բոլոր պետական մարմինների կողմից և այլ մեկնաբանություն չի եղել»։
Ռուսական «Yandex» տեխնոլոգիական ընկերությունը հայտնել է, որ Թուրքիայում նոր ներդրումային ծրագիր կիրականացնի։
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին հոկտեմբերի 15-ին ժամը 14.36-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ Զարյան փողոցից «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:
Հյուսիսատլանտյան դաշինքի ներգրավումն ուկրաինական հակամարտությանը կհանգեցնի աղետի, նման զարգացումը պետք է կանխել, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Բեռլինում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Օսլոյում հոկտեմբերի 18-ին նախատեսված է միջոցառում, որը կազմակերպում է Նորվեգիայում Ադրբեջանի ռեժիմի հետ կապեր ունեցող Ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունը (CAN)։ Միջոցառումը տեղի է ունենում ՄԱԿ-ի կլիմայական Cop29 գագաթնաժողովի շրջանակում:
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։ Իհարկե շատերը բնականորեն չեն համաձայնում այդ մտքին, շատերի մոտ դա առաջացնում է ժպիտ և հարց՝ կարելի՞ է այդօրինակ նաիվ մոտեցում ունենալ մի պետության նկատմամբ, որը «Մեծ քսանյակի» անդամ է, առնվազն 8-9 անգամ տարածքով և բնակչությամբ մեծ Ադրբեջանից։ Սակայն արդյո՞ք պետք է բացառել այդ հավանականությունը, երբ նույնն են խոսում և դժգոհում անգամ հենց Թուրքիայի ներսում։
Ջայլամի պես գլուխներս հողի տակ մտցնելով, ոչինչ չտեսնելով ու հակաքայլեր չձեռնարկելով մենք ագրեսիան չենք կանխելու, այլ ճիշտ հակառակը՝ լինելու ենք անպատրաստ ու շատ ավելի խոցելի։ Ինքս շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ մենք դեռևս գործ ունենք Ադրբեջանից եկող ուժի սպառնալիքի քաղաքականության հետ, իսկ ագրեսիայի վտանգը հնարավոր է կանխել, բայց դա համառ ու նվիրված աշխատանք է պահանջում․․․»