ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը նախագահական ընտրությունների և եվրաինտեգրման հանրաքվեի նախօրեին օգնություն է ցուցաբերում չեզոք Մոլդովային՝ հակազդելու համար Ռուսաստանի հիբրիդային միջամտությանը։ Դրա մասին Ռյուտեն հայտարարել է ուրբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո անցկացված ճեպազրույցում, գրում է «Европейская правда»-ն։
Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն անհնար է: Դրա մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը։
Politico-ին տված հարցազրույցում ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը դաշնակիցներին կոչ է արել բաց թողնել Ադրբեջանի կազմակերպած միջոցառումը, եթե դրան մասնակցի Ռուսաստանի ղեկավարը:
Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել
Առջևում ծանր ձմեռ է, պետք է շարունակենք օգնել Ուկրաինային, մինչև որ նա հաղթի և արդար խաղաղություն հաստատվի. այս մասին Բեռլինում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Մենք մտահոգված ենք Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ. կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի հանգեցնում են ԵՄ-ին անդամակցության գործընթացի կասեցմանը. այս մասին, interpressnews.ge կայքի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Իրանական Ատրպատական երկրամասի արաբականացված անվանումը յուրացրած և գրեթե ամեն ինչով արհեստածին Ադրբեջանի բարբարոսսկան վարչախումբը պաշտոնական մակարդակում փորձում է այդ անվանումը տարածել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի վրա՝ բարբաջելով ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հաստատել է իր ղեկավար Յահյա Սինվարի սպանությունն Իսրայելի հարվածի հետևանքով, գրում է Al Jazeera-ն:
Ռուսաստանը Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին կներկայացվի «վարչապետի մակարդակով», հայտնել է BBC-ի աղբյուրը՝ հաստատելով, որ Ռուսաստանի նախագահին հրավեր է ուղարկվել այլ երկրների առաջնորդների հրավերների շարքում։
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ալմաթիի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ:
«Ուրարտուի» ակադեմիայի տնօրեն Արաս Օզբիլիսը ArmSport.am-ի հետ զրույցում անդրադարձել է ակադեմիայի գործունեությանը, խոսել մանկապատանեկան առաջնություններում «Ուրարտուի» թիմերի ելույթներին, ինչպես նաև խոսել է ՀՖՖ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն անցկացրել է 2025 թվականի Կենտրոնական կառավարության բյուջեի մասին օրենքի առաջարկի տեղեկատվական ժողովը։
Անձրևաջրերը ողողել են Կոնսերվատորիայի շենքը. աղետալի վիճակ
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը հայտարարել է, որ Թեհրանը և Իսլամաբադը պայմանավորվել են խթանել կապերը՝ վերացնելու առևտրային խոչընդոտները:
Ռուսաստանը պատրաստ է շարունակել պայքարը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ռազմական հատուկ գործողության ընթացքը:
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ներողություն է խնդրել իր ակադեմիայի նախկին սաներից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին:
Հունգարական «MOL»-ի և «Turkish Petroleum»-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի կողմերը միմյանց կփոխանցեն իրենց փորձի, տեխնիկայի ու առևտրի վերաբերյալ գիտելիքներ։
Հեղինակավոր Ամերիկյան Հանրապետական ինստիտուտը` (IRI) «Բրեւիս» հետազոտական ընկերության հետ համատեղ հարցում է իրականացրել Հայաստանում:
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի, Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «BMW X5» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Ստամբուլում հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») նախարարական հանդիպման շրջանակներում ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին:
Ադրբեջանում կայանալիք COP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել Հայաստանից։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս հայտարարությունն արել է COP– 29–ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը` վերահաստատելով, որ հայկական կողմին հրավեր է ուղարկվել։
Այս մասին հայտնել է Հհ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 18-ին երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ ևս մեկ բանակային ստորաբաժանում է ուղարկել՝ աջակցելու իր ուժերին, որոնք գործում են Գազայի փախստականների ամենամեծ «Ջաբալիա» ճամբարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել և գալիս հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օգտին, որը ենթադրում է բոլոր, այդ թվում ցավոտ ու դժվար հարցերի և հետաքրքրությունների մեծ շրջանակ։
Վրաստանի 199.109 չափահաս քաղաքացի չունի անձնագիր, էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային նույնականացման: Տեղեկացնում է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը (SDA)։
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») նախարարական հանդիպման շրջանակներում ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին: