Այդ հարցն ուղղեք ՌԴ նախագահին: Իմ կարծիքով՝ Հայաստանի ցանկալի թեկնածուն ՀՀ քաղաքացիներն են որոշում:
Թիկնապահները գլուխները խփել էին պատերին: Թիկնապահներով չէր հարցը լուծվում, հարցը լուծվում էր Ռոբերտ Քոչարյանով. ուղիղ հանել էին թիկնազորը` ասելով` «դուրս գաս՝ կխփենք»: Ոչ ոք չէր կարող այնտեղից դուրս գալ և ներս մտնել, նույնիսկ երբ դեսպանները գնում էին Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, 10-15 րոպե պահում էին դռան մոտ, նոր էին ներս թողնում»:
Մի՞թե մեր երկրում չկային ուսանողներ, որոնք համապատասխանում էին վերը թվարկված պահանջներին և կարող էին օգտվել տրամադրվող օգնությունից:
Երբ նրան ասել են, որ հանձնաժողովում մանկապարտեզի վարիչը անդամ է և սպասելու իրեն՝ աներձագի «ընտրողների կամպանիայով», ցավալի որոշում է ընդունել. «ավելի լավ է Սաֆարյանի քվեն 1-ով պակաս լինի, քան թե գնամ ու աներձագի քվեն ավելացնեմ 1-ով»:
Պարոն Բարսեղյանը զրուցել է նաև վրաստանյան ազգությամբ հայ սահմանապահների հետ, ովքեր ասել են, թե մի քանի տարի շարունակ իրենք այդտեղ աշխատում են, Սամվել Բալասանյանը 3-4 տարի շարունակ այդտեղով անցել-դարձել է, բայց նրան երբեք չեն տեսել մեքենայի ղեկին:
Այո՛, իրենց անձով և գործունեությամբ չարդարացված բարձրաստիճան այրերից շատերն են, որ ժողովրդի մեջ ամեն րոպե անկում են ապրեցնում հայրենիքի և պետության վսեմ գաղափարը:
Վերջապես ինչքան կարելի է ինքնախաբեությամբ զբաղվել, ինչքան կարելի է ժողովրդավարություն «պոռալով» այդ նույն ժողովրդավարության հերն անիծել` նման ընտրություններ կազմակերպելով:
Տ. Աստվածատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա. Մանուկյանին պատկանող «Կլեոպատրա» ՍՊԸ-ում աշխատելով որպես վաճառքի գծով մենեջեր, իրեն վստահված գումարից յուրացրել է 3.870.000 ՀՀ դրամ գումար՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։
Սիվիլիթաս հիմնադրամի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 28-ից:
ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչները Պաղջուր (Խաչաղբյուր) գետի վրա արդեն իսկ կառուցված «Խաչաղբյուր- 1» և կառուցվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-երի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ 2012 թ. նոյեմբերի 22-ին գրավոր դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Չոր է տեսությունը, բարեկամս, բայց կյանքի ծառը փարթամորեն աճում է»:
Տիգրան Սարգսյանն իր ելույթի համար նախատեսված 30 րոպեի փոխարեն խոսեց ընդամենը 7 րոպե, ու ինչպես հարկն է՝ գովաբանեց բյուջեի նախագիծը:
«Որևէ մեկը չի ասում, թե բյուջեն շատ լավ: Բյուջեն էն է, ինչ որ կա, այլ բան է, որ, ասենք, բաշխումը լավ չեն կատարել»,- հավելեց Գ. Սահակյանը՝ կոչ անելով իր գործընկերներին կողմ քվերակել բյուջեի նախագծին:
«… այդ քաղաքական թիմերում անձնական կարծիքների առատությունը խոսում է մի բանի մասին, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ ո’չ միասնական ծրագրի, ո’չ միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն»:
Աղանդի կարկառուն քարոզիչները Հայաստանում չինացիներ են, ովքեր, ըստ երևույթին լավ պատրաստված են եկել Հայաստան, քանզի հոգևորսությամբ են զբաղվում մաքուր հայերենով:
Ավտովթարի օրը Զորիկ Պետրոսյանը, ով Գյումրիի բնակիչ է, Սամվել Բալասանյանի շքախմբի հետ գնացել էր Ախալքալակ՝ մասնակցելու Սամվել Բալասանյանի ծանոթներից մեկի հուղարկավորությանը:
Քրիս Համֆրիսը մեղադրում է Քիմ Քարդաշյանին իրեն խաբելու, դավաճանելու և օգտագործելու մեջ:
«Այս ամենը տեղավորվում է «Հանրապետություն» կուսակցության` ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարության հիմքերում և «Հանրապետություն» կուսակցությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություններ տալ ՀԱԿ-ի այս գործունեությանը»:
Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը անթույլատրելի է համարում գյուղի համար անհրաժեշտ օբյեկտի 400 ք.մ. տարածքի՝ Հայկազ Քոչինյանի կողմից անվճար սեփականաշնորհվելը:
«Շրջակա միջավայրը և անվտանգությունը» նախաձեռնության միջոցով ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել տարբեր շահագրգիռ կողմերին` այս ոլորտում իրենց գործունեությունը բարելավելու համար միասնական հարթակի ստեղծմանը:
«Սա հերթական անգամ ապացուցում է, որ բյուջեն մենաշնորհված է կառավարության կողմից և պառլամենտի մասնակցությունը, չասենք ձևական, առնվազն լեգտիմացնում կամ դրոշմում է կառավարության այս կամայական վարքագիծը»:
Դատարկաբանություն է հանձնաժողովի ստեղծման հետաձգումը համարել ՀԱԿ-ՀՀԿ համագործակցության դրսևորում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հետաձգմանը:
Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ Գագիկ Ծառուկյանը` լինելով հզոր կուսակցության հզոր առաջնորդ, վայելելով, ինչպես իր կուսակիցներն են ասում, երկրում ամենամեծ ժողովրդավարությունը, ըստ ամենայնի, զրկված է սեփական գործողություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու մանդատից:
«Մենք սովորաբար հետևում ենք Հայաստանում անցկացվող ընտրություններին՝ հուսալով, որ դրանք կլինեն ազատ ու արդար, ինչպես նաև՝ արդյունավետ կազմակերպված»:
Շարմազանովը հակադարձեց, որ «հիմնարար» և օրենքում ամրագրված «ամբողջությամբ» բառերի միջև կա տարբերություն:
Այս պահին ԱԺ-ում քննարկվում է 2013թ. պետաան բյուջեի նախագիծը, որին սկզբում ներկա էին Կառավարության բոլոր անդամները:
Ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է ՌԴ իրավաբան Սամվել Կոչոյի՝ նոյեմբերի 30-ի մամլո ասուլիսին, որտեղ նա «եզրակացություն» է տվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ։
«Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, մենք մեր զինակիցներին և հասարակությանը հրավիրում ենք մասնակցելու մեր ամենամյա հանրահավաք-երթին»,- ասել է Զուրաբյանը:
«Ընդհանրապես պատգամավորն իրավասո՞ւ է ստանալու այդ ստորագրած պաշտոնական թուղթը, թե որտեղ են մեր արտաքին պահուստները»
Արզումանյանն առաջարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից առաջին գլուխն ամբողջությամբ հանել, որով ինքն իրեն «բարոյապես բավարարված» կզգա: