
Այժմ Բուլղարիան կարող է «կրծոտել իր արմունկները». Պուշկով

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Պետդումայի` միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Ռուսաստանի կողմից «Հարավային հոսք» գազատարի կառուցումից հրաժարվելը.
«Վե´րջ «Հարավային հոսքին». Բուլղարիան կարող է կրծոտել իր արմունկները, իսկ ԵՄ-ին կարելի է շնորհավորել ուկրաինական տարանցումից կախվածության ուժեղացման կապակցությամբ»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը բանակցելու է «Հարավային հոսք» գազատարի չեղյալ հայտարարումից մտահոգ երկրների հետ: