
Ռուսաստանը դեկտեմբերի 5-ից արգելում է ԱՄՆ-ից թռչնամիս ներկրելը

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) վաղվանից սկսած արգելում է ԱՄՆ-ից թռչնամսի ներկրումը: Այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Ռուսական կողմն ընդգծել է, որ մեծացել են ամերիկյան թռչնամսում վնասակար ու արգելված միկրոօրգանիզմների հայտնաբերման դեպքերը, ինչը հանդիսանում է Մաքսային միության նորմերի ու պահանջների խախտում: Ռուսական կողմը դժգոհել է, որ ԱՄՆ-ի անասնաբուժական ծառայությունը չի իրականացնում անհրաժեշտ մակարդակով սննդամթերքի վերահսկողություն: