20 հարց նրանց համար, ովքեր ցանկանում են շարժել իրենց ուղեղը
adme.ru կայքը մի քանի հետաքրքիր հարց է ներկայացրել նրանց համար, ովքեր ցանկանում են շարժել իրենց ուղեղը:
1. Միջազգային նորմերի համաձայն՝ ո՞ր երկու ուղևորները չեն կարող ինքնաթիռի մեջ գտնվել նստատեղերի նույն շարքում:
Պատասխան՝ Շունն ու կատուն:
2. Ինչո՞ւ է Իրանում վագոնավարն ավտոբուսի մեջ կանգնում մեջտեղում և չի շարժվում:
Պատասխան՝ Նա բաժանում է կանանց և տղամարդկանց հատվածները:
3. 1445թ. Մոսկվայում զանգերն իրենք իրենց սկսեցին զնգալ, և մարդիկ մտածեցին, որ աշխարհի վերջն է եկել: «Աշխարհի այդ վերջը» զգացել էին նաև Կիևի բնակիչները՝ 1091թ., Վլադիմիրի բնակիչները՝ 1230թ., Մոսկվայի բնակիչները՝ 1802թ.: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում:
Պատասխան՝ երկրաշարժ:
4. Բիրմայի բնակիչները խոզեր են մեծացնում, այն վաճառում չինացիներին, ապա նրանցից խոզի միս գնում: Ինչո՞վ է պայմանավորված նրանց այս վարքը:
Պատասխան՝ բուդդիզմը նրանց արգելում է սպանել:
5. Շվեդիայում նախընտրում են շներին, որոնք ավելի շատ կպած են գետնին, իսկ հարևան Նորվեգիայում, ընդհակառակը, նախապատվություն են տալիս ավելի բարձրահասակ շներին: Ինչո՞վ է բացատրվում այս տարբերությունը:
Պատասխան՝ Շվեդիայում շների համար սահմանված հարկը հաշվում են՝ ելնելով շան հասակից, իսկ Նորվեգիայում՝ ելնելով երկարությունից:
6. Յուրաքանչյուր տարի Երկիր մոլորակն իր քաշն ավելացնում է 400 տոննայով: Ինչո՞վ է դա պայմանավորված:
Պատասխան՝ տիեզերական փոշու հաշվին:
7. Ի՞նչ աշխարհագրական առանձնահատկություն ունեն Ռուսաստանը, Թուրքիան և Եգիպտոսը:
Պատասխան՝ տեղավորված են աշխարհի երկու մասերում:
8. Կոլումբիայի Մուզո գավառում չի կարելի սպանել որևէ հավի՝ առանց չինովնիկի ներկայության: Ինչո՞վ է պայմանավորված այդ օրենքի առկայությունը:
Պատասխան՝ հավերը կարող են քջջելու ընթացքում զմրուխտ ուտել:
9. Այն բանից հետո, երբ լեգենդար ֆուտբոլիս Պելեն գրեց իր «Ես Պելեն եմ» գիրքը, նա ոսկե մեդալ ստացավ կրթության նախարարից: Ինչո՞ւ:
Պատասխան՝ Շատերը քերականություն էին սովորում, որպեսզի կարդային այն:
10. Գիշերը ճանապարհ ընկնելով՝ տրոպիկական Աֆրիկայի որոշ բնակիչներ ոտքերին տոպրակներ են փաթաթում, որոնց մեջ միջատներ են լցված: Ինչո՞ւ:
Պատասխան՝ Ճանապարհը լուսավորելու համար:
11. Մեքսիկայի Տաբասկո նահանգի իշխանությունները, ալկոհոլի դեմ օրենք մշակելով, խիստ դիմադրության հանդիպեցին: Արդյունքում՝ նրանց հաջողվեց արգելել գարեջրի միայն մեկ տեսակի վաճառքը: Այդ արգելքը ցույցերի պատճառ դարձավ: Ի՞նչ գարեջրի վաճառք էին նրանք արգելել:
Պատասխան՝ սառը:
12. Սվազիլենդում անպարկեշտ է համարվում խանգարել պատգամավորներին, ովքեր խորհրդակցում են իրենց նախնիների հետ: Ինչպե՞ս են նրանք դա անում:
Պատասխան՝ քնած ժամանակ:
13. Երբ վայրի աֆրիկյան ցեղերում որևէ մեկը ծանր հիվանդանում էր, կախարդն այն կարողանում էր այնպես դուրս բերել, որ այն կարելի էր վերցնել ձեռքը և վաճառել միամիտ սպիտակամորթ տուրիստներին: Ինչպե՞ս:
Պատասխան՝ Կախարդը հիվանդությունը հանում է դիմակի միջոցով, որը հետագայում վաճառում էին շուկաներում:
14. Ջիբրալթարի նեղուցում գոյություն ունի կղզի, որն անտիկ ժամանակներում չէր կարելի անցնել որոշակի հատվածում: Դրանից շատ լավ օգտվում էին այնտեղի բնակիչները, որոնք գումար էին վերցնում տարածքին անծանոթ մարդկանցից: Ինչպե՞ս է կոչվում այդ կղզին:
Պատասխան՝ Տարիֆ:
15. Աշխարհի ամենակարճ գետը գտնվում է ԱՄՆ-ում և 134 մ երկարություն ունի և անհավանական կարճ անուն, որը սկսվում է Դ տառով: Ո՞րն է այդ անունը:
Պատասխան՝ Դ:
16. Տիեզերագնացներն ասում են, որ բարձրությունից նայելիս գետերը նման են կենդանի օրգանիզմի զարկերակներին: Այս համեմատությունն իրականությունից այնքան էլ հեռու չէ. պատահական չէ, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին վիրաբույժները ջուրն օգտագործում էին՝ որպես արյանը փոխարինող միջոց: Ի՞նչ ջրի մասին է խոսքը:
Պատասխան՝ խոսքը ծովի ջրի մասին է:
17. Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը դալտոնիկ օդաչուներին ԱՄՆ-ում ծառայության չէին ընդունում, բայց 1941թ. իրավիճակը փոխվեց. նրանց սկսեցին նախապատվություն տալ: Ինչո՞ւ:
Պատասխան՝ քանի որ նրանք ծպտված օբյեկտներն ավելի լավ են տեսնում:
18. Որոշ հյուսիսային ծովերի հատակին ոչ այնքան մեծ խորության վրա կարելի է գտնել ակոսներ, որոնց երկարությունը հասնում է մի քանի հազար մետրերի, իսկ խորությունը՝ մի քանի մետրի: Ինչե՞րն են ստեղծում այդ ակոսները:
Պատասխան՝ այսբերգները:
19. Գերմանիայում մինչև նախորդ հարյուրամյակի 30-ական թվականներն ի՞նչ էին կախում առաստաղից Նոր տարուն:
Պատասխան՝ տոնածառ:
20. Իսլանդիան մասնագիտանում է ամանորյա համաշխարհային ռեկորդներ սահմանելու գործում: Ի՞նչ վտանգավոր ռեկորդ է դա:
Պատասխան՝ Իսլանդիան առաջատարն է հրավառության առումով:
Թարգմանությունը՝ 168.am-ի