«Տրամաբանությունը ո՞րն է, որ 7 հոգուց երեքին ազատում են, երբ նրանք նույն ծեծկռտուքի մեջ են եղել, նույն հետքերն իրենց վրա էլ կան, իսկ 4 հոգուն էլ դատում են` տալով ոչ ավել, ոչ պակաս, 2-6 տարի, այն դեպքում, երբ մեր երկրում մարդ են սպանում և դրա համար ընդամենը մեկ տարի են ստանում: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ այս գործը շինծու է և հանդիսանում է քաղաքական մահակ»,- 168.am-ին ասաց «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը:
Մասիս քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և դրան հաջորդած կրակահերթերի գործով օգոստոսի 15-ին ձերբակալված 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը և 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը դատարանի օգոստոսի 18-ի որոշմամբ կալանավորվել են:
Եթե ռուսներն իսկապես հրաժարվեն ադրբեջանական «Գաբալայից» և քննարկեն Տ. Սարգսյանի առաջարկը, ապա առաջիկայում Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը կարող է համալրվել ռադիոտեղորոշիչ կայանով: Եթե դա տեղի ունենա, ապա Եվրասիական միությանն անդամակցության հարցը, ըստ էության, երկրորդական կլինի, քանի որ Հայաստանը կդառնա Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության միակ ու հիմնական հենակետը` դրանից բխող բոլոր հետևանքներով:
«Վերջին օրերին, ի պատասխան մեր ընտանիքի անդամների հորդորներին` աշխատանքից ազատվելու մասին, մայրս հավաստիացնում էր, որ Խաչիկը կարծես փոխվել է դեպի լավը, փոխվել են նաև գործընկերները… Մտածում էր, որ, ամենայն հավանականությամբ, կմնա և կաշխատի… բայց տեղի ունեցավ սարսափելին… մայրս այլևս չկա»:
Շատ կցանկանայի, որ ամբողջությամբ նոր վերելակներ ներկրեինք, և ամբողջ քաղաքի վերելակները փոխվեին: Մի վերելակը սովորաբար 25 տարի տարի ծառայելուց հետո ենթակա է լինում փոփոխման:
Սոցիոլոգի գնահատմամբ՝ իշխանությանը հարմար կլինի, որ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը միասնական մեկ թեկնածու չունենա:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարությունը՝ ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի ընքացքի վերաբերյալ:
Սերգեյ Լավրովի փոխանցմամբ՝ ՌԴ-ն Իրանի միջուկային հարցի շուրջ Ստամբուլում և Մոսկվայում անցկացված բանակցությունները ձախողված չի համարում: «Նրանք, ովքեր խոսում են ձախողման մասին, ցանկանում են հիստերիկ հռետորություն պարտադրել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Նրան ազատ արձակելու կոչերով հանդես էին եկել ինչպես տեղի իրավապաշտպանները, այնպես էլ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
«Նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում մոռանալ Սովետական Միության ընթացքում ապրած լավ տարիները ու արժեք չեն տալիս մեր երկրի անկախությանը, այդ թափորով վազում են Պուտինի լոզունգին ընդառաջ: Իսկ նրանք, ովքեր գոնե մի քիչ գնահատում են իրենց երկիրը, որտեղ ապրում են, բնականաբար, շատ զգուշությամբ են վերաբերվում կամ պարզապես կտրուկ մերժում են: Ինձ էլ համարում եմ կտրուկ մերժողներից մեկը»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ փողոցներում ջրամատակարարումը դադարեցվելու է:
168.am-ի թղթակցի հետ զրույցում Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանն ասաց. «Հրանուշին և իր երեխային ոչինչ չի պատահել: Մենք զննել ենք Հրանուշին, պարզել, որ նա ոչ միայն որևէ վնասվածք, այլև քերծվածք չի ստացել, և ճանապարհել ենք տուն»:
«Արմավիա» ընկերությունը հրաժարվում է անդրադառնալ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության արած հայտարարությանը՝ խոստանալով մեկնաբանություններ տալ երկուշաբթի օրը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքային խնդիրները օգոստոսի 18-ին ժամը 16-ին քննարկելու մասին ինձ հղած Ձեր հրավերի համար, ստիպված եմ տեղեկացնել, որ մասնակցել չեմ կարողանա:
Ըստ մեղադրանքի՝ Արտուշ Հակոբյանը, հանդիսանալով բանդայի ղեկավար, կազմակերպել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
«Լավ չեմ վերաբերվում ընդդիմության կողմից ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու փաստին: Դա վկայում է ընդդիմության թուլության մասին, որով ուրախանալ պետք չէ»:
Սեպտեմբերի 1-ի հետ կապված աժիոտաժն արդեն սկսված է: Խանութներն ու շուկաները սպառողին են առաջարկում դպրոցական պարագաների լայն ընտրանի: Տեսականին հիմնականում ներկրվել է Թուրքիայից և Չինաստանից:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի զարմիկը՝ այս տարվա հուլիսի 7-ին կալանավորված Արման Բադալյանն ազատ է արձակվել:
Մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը գյուղացին ՀՀ գյուղնախարարությանը պետք է հետ վերադարձնի վերցրած ցորենի սերմացուի պարտքը: Եվ սա՝ այն դեպքում, երբ երաշտի, անջրդի հողերի, սերմացուի՝ բնակլիմայական պայմաններին չհարմարվելու պատճառով, գյուղացին այս տարի բերք չի ստացել:
168.am-ի հարցին` արդյո՞ք ՀՀԿ երիտասարդական կառույցը նույնպես աջակցում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գաղափարին, Կ.Ավագյանը պատասխանեց. «Այս պահին աջակցության որևէ խնդիր չկա: Ցանկացած ինտեգրացիոն ծրագրեր մենք կիսում ենք»:
Oգոստոսի 22-27-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախաձեռնությամբ, «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո» Ծաղկաձորում կանցկացվի Առաջին եվրասիական երիտասարդական hամաժողովը: Ըստ ԲՀԿ մամլո խոսնակի՝ ո’չ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ Սերժ Սարգսյանը հրավիրված չեն:
Այս տարի Լոնդոնը յուրահատուկ պատրաստվածությամբ և շուքով է դիմավորելու պարաօլիմպիական խաղերի մարզիկներին ու հյուրերին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վստահ է, որ այս Պարաօլիմպիական խաղերը աննախադեպ են լինելու իրենց ճոխությամբ և Լոնդոն ժամանած հյուրերի թվով:
Օգոստոսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Անդրանիկ Ադամյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Մարշալ Բաղրամյան գյուղի ամենատարեց բնակչին` 104-ամյա Մովսես Դերմիշյանին:
ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Հայ դատի հանձնախումբը վերստին կոչ է անում նախագահ Օբամային դեմ առ դեմ հանդիպում ունենալ հայկական համայնքի ղեկավարների հետ` Սպիտակ տան քաղաքակությունը քննարկելու համար:
Մոսվկայի Խամովնիչեսկի դատարանը հրապարակել է «Pussy Riot» խմբի անդամներ Մարիա Ալյոխինայի, Նադեժդա Տոլոկոննիկովայի և Եկատերինա Սամուցևիչի դատավճիտը. նրանք դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, որը կանցկացնեն ընհանուր ռեժիմի բանտում:
Հայաստանում գյուղմթերքի սերմացու արտադրում են հիմնականում տեղի մասնավոր ընկերությունները: Կան մշակաբույսերի տարատեսակներ, որոնց սերմերը ներմուծվում են սերմարտադրող կազմակերպության ներկայացուցիչների միջոցով` սպառողին համապատասխան սերտիֆիկատ տրամադրելով:
Այսօր 168.am-ին է դիմել քաղաքացի Դավիթ Ծաղիկյանը`տեղեկացնելով, որ երկուշաբթի օրվանից նախագահական նստավայրում նստացույց է անելու:
«Որքան տեղյակ եմ, մեր վարչապետը, ով շատ վատ գործեր է արել հայ ժողովրդի համար, և ես ընհանրապես համարում եմ` շատ վատ է, որ մենք ունենք այդպիսի վարչապետ, համենայնդեպս, ինքը հենց դեմ է Եվրասիական միությանը: Դրա համար ՌԴ-ն հարց է դրել, որ Սերժ Սարգսյանը փոխի վարչապետին»:
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան