
«Ռոսնեֆտ»-ի զուտ շահույթը կես տարում կրկնապատկվել է

«Ռոսնեֆտ» ընկերության զուտ շահույթը 2014 թվականի առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեատ, աճել է 1.9 անգամ և կազմել 260 միլիարդ ռուբլի (մոտ 7.5 միլիարդ դոլար)։ Այս մասին գրում է Vestifinance.ru-ն։
Միևնույն ժամանակ, ընկերությունը գործընկերների հետ միասին գործողությունների պլան է մշակում՝ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ընդգրկվելու բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար: Այս մասին ասել է ընկերության ղեկավար Իգոր Սեչինը։
Միայն երկրորդ եռամսյակում վաճառքից հասույթը կազմել է 1 տրիլիոն 435 միլիարդ ռուբլի (մոտ 41 միլիարդ դոլար), որը 22%-ով գերազանցում է առաջին եռամսյակի ցուցանիշը։
Հաշվետու ժամանակահատվածում շահագործման է հանձնվել Բերկուտ ունիկալ հարթակը, որը թույլ կտա Սախալին-1 նախագծի նավթի արդյունահանմանը ավելացնել մինչև 4.5 միլիոն տոննա նավթ։