
ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ խստացնելու է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմը հաջորդ շաբաթ հավանաբար խստացնելու է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև կտրուկ տարաձայնությունների պահպանման հետ:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք: Վաշինգտոնի միակողմանի նոր պատժամիջոցների տակ կարող են ընկնել մասնավորապես ռուսական բանկերը, ինչպես նաև էներգետիկ ու ռազմարդյունաբերական ոլորտների ընկերությունները: Սակայն չի հաղորդվել, թե ռուսական որ ընկերությունների դեմ կարող են սահմանվել նոր պատժամիջոցներ: