Ինչպես հարստանալ 2 ժամում. ամերիկացի թրեյդերը բոլորին զարմացրել է
Երբեմն թվում է, թե միայնակ հարստանալ, այն էլ մի քանի ժամվա ընթացքում, գրեթե անհնար է: Բայց երբեմն կարելի է ականատես լինել նման դեպքերի: Դրանցից մեկն էլ տեղի է ունեցել օրեր առաջ: Ամերիկացի թրեյդերը աշխատել է 242.5 հազար դոլար ընդամենը 2 ժամում:
Դա եղել է բախտի բերմամբ, մտածված, թե այլ կերպ, դեռևս պարզ չէ: Բայց արդյունքը կա, և դա ամենակարևորն է:
Խոսքը SodaStream ընկերության բաժնետոմսերի գործարքների մասին է:
Չորեքշաբթի օրը, ամերիկյան ժամանակով ժամը 9:58-ին որսայի թրեյդերներից մեկը գնել է 500 պայմանագրեր՝ որոնք պետք է ուժի մեջ մտնեին հինգշաբթի օրը՝ 30 դոլար սթրայքով (գործարքի իրականացման գին): Դա նշանակում էր, որ յուրաքանչյուր տարբերակը հնարավորություն էր տալիս հինգշաբթի օրը գնել 100 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 30 դոլարով:
Գործարքի պահին բաժնետոմսերի արժեքը 29.50 դոլլար էր: Հավանականությունը, որ հաջորդ օրը բաժնետոմսերի գինը կլինի 30 դոլարից բարձր չափազանց փոքր էր:
Բայց ահա մի քանի ժամ անց Բլումբերգ գործակալությունը հայտարարեց այն մասին, որ SodaStream բանակցություններ է վարում, որպեսզի հանրային կազմակեպությունից դառնա մասնավոր:
Այս նորությանը արձագանքեցին անմիջապես: Բաժնետոմսերի գները բարձրացան մինչև 36 դոլար: Այսպիսով ներդնողը, առավոտյան ծախսելով 7.5 հազար դոլար, երեկոյան ուներ արդեն 250 հազար դոլար:
Սա պարզապես հաջողությո՞ւն էր։ Միգուցե։ Սակայն նման դեպքերը չեն վրիպում ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի ուշադրությունից։ Անկախ փորձագետների կարծիքով՝ դա պատահականություն չէր, և թրեյդերը ինչ-որ բան գիտեր: «Այն փաստը, որ գործարքը տեղի է ունեցել հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ, նշանակում է, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան գիտեր: Հատկապես, որ որևէ կարևոր իրադարձություններ ընկերությունում չէին սպասվում», – CNBCի հետ հարցազրույցում ասել է Դեն Նատանը:
Հարկ է նշել, որ նմանատիպ դեպքեր ԱՄՆ-ում վերջին ժամանակներում քիչ չեն լինում: Բոլորովին վերջերս ինչ-որ մեկը նման պայմանագիր էր կնքել Պումա Բիոտեխնոլոգիաների հետ, կրկին ֆինանսական հաշվետվության նախորդ օրը: