Բաժիններ՝

Google-ի 8 արդյունավետ ծառայություններ, որոնց մասին դուք չգիտեք

Google կազմակերպությունն առավել հաճախ ասոցացվում է իր որոնողական համակարգի հետ: Այնուհետև մարդիկ մտաբերում են էլեկտրոնային փոստը, քարտեզը, Google-ի՝ թարգմանություններ կատարող ծառայությունները: Սակայն, ինչպես գրում է facte.ru կայքը, բացի այս հայտնի ծառայություններից, Google ընկերությունը մատուցում է նաև առավել քիչ հայտնի, սակայն ոչ պակաս հետաքրքիր ու օգտակար ծառայություններ:

1. Google Mars: Բոլորն էլ տեղյակ են, որ Google-ն արդեն տարբեր կողմերից նկարահանել է Երկիր մոլորակը և այդ լուսանկարների հիման վրա ստեղծել է քարտեզներ: Սակայն ընկերությունը որոշակի աշխատանքներ է իրականացրել նաև Մարս մոլորակի վերաբերյալ: Ամերիկյան գործակալություններից մեկի հետ համատեղ՝ Google-ը հավաքել է տվյալներ կարմիր մոլորակի մասին, որոնք են դրվել են Google Mars ծառայության հիմքում: Բացի դրանից՝ Մարսի պանորամաներով կարող եք հիանալ Google Earth ծրագրի միջոցով:

2. Google Body: Այս ծրագիրը պարունակում է մարդու մարմնի վիզուալ պատկերը, որը կարող է օգտակար լինել ինչպես բժշկական համալսարանների ուսանողներին, այնպես էլ մարդու մարմնի կառուցվածով հետաքրքրվող անձանց: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրել մարդու ողջ մարմինը, այդ թվում՝ ամենափոքր երակները:

3. Google Person Finder: Այս ծրագիրը նախապես ստեղծվել էր որպես բնական աղետներից և ճգնաժամային իրավիճակներից հետո անձանց ընկերների և բարեկամների հետ կապը վերականգնելու միջոց: Ծրագիրը ստեղծվեց Համաշխարհային առևտրի կենտրոնի դեմ 2001թ. կատարված հարձակումից հետո:

4. Google Cultural Institute: Google-ի այս ծառայությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ աշխարհի տարբեր թանգարանների նմուշներին և արխիվներին: Այս ծառայության միջոցով Google-ը համացանցում կազմակերպել է համաշխարհային մշակույթի արժեքների ցուցադրություն, որտեղ կարող են այցելել բոլորը:

5. Music Timeline: Այս ծրագրի միջոցով կարող եք տեսնել, թե երաժշտական որ ուղղություններն են առավել նախընտրելի՝ սկսած 1950թ.: Բացի դրանից՝ կարող եք ծանոթանալ ամենահայտնի կատարողների անունների, նրանց թողարկած ալբոմների հետ:

6. reCAPTCHA ծրագիրը հնարավորություն է տալիս պաշտպանել ձեր կայքը spam-երից:

7. Google Trends: Ցանկանո՞ւմ եք տեղեկանալ նորաձևության միտումներին: Ցանկանո՞ւմ եք համեմատել տարբեր բրենդների պահանջվածությունը: Այդ դեպքում կարող եք օգտվել այս ծրագրից, որը մատուցում է այլ ծառայություններ ևս:

8. Google Helpouts: Այս ծառայությունը նախատեսված է, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան որոշակի ոլորտներում խորհրդատվություն ստանալու համար: Այն առաջարկում է Video դասեր ինչպես մշակույթի, երաժշտության, այնպես էլ՝ էլեկտրոնիկայի, առողջապահության, խոհարարության և այլ ոլորտներում: Ծառայությունների մեծ մասը վճարովի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս