
Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի զինյալներին հատկացնել ռեակտիվ համակարգերին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստվում է ամենամոտ ժամանակներս ուկրաինացի զինյալներին հատկացնել խոշոր տրամաչափի համազարկի ռեակտիվ համակարգեր: Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:
Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է ավելի քան 200 միլիմետր տրամաչափի զենքի մասին: Ուորենի խոսքերով՝ այդ համակարգերն ուղարկվում են ուկրաինական սահման, ինչը կարող է իրականացվել այսօր:
Սրանից առաջ ԱՄՆ-ը քանիցս Ռուսաստանին մեղադրել էր Ուկրաինայի զինյալներին ծանր սպառազինություն մատակարարելու մեջ, ինչը մասնավորապես վերաբերում է տանկերին ու «Գռադ» համազարկի ռեակտիվ համակարգերին: