Խանդ, անհավատարմության կասկածներ և դանակի 30 մահացու հարվածներ կնոջը:
2015թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,134, ինչը նախորդ ամսվա համեմատ աճելէ 1,549 -ով:
Բրազիլիայի հարձակվողի կողմից ԵՄ անձնագիր ստանալը կազատի կատալոնացիների ձեռքերը կալանքներից տրանսֆերային շուկայում: Սպասվում է, որ Նեյմարը նոյեմբեր-հոկտեմբեր ամիսներին կդառնա Իսպանիայի քաղաքացի:
Այս երեք բաղադրիչներից ամենահզորը, թերևս, քրքումն է: Սա հրաշալի համեմունք է, որն ունի հակաբորբոքային հատկանիշներ: Գիտականորեն ապացուցված է, որ քրքումը կանխարգելում է մի քանի տեսակի քաղցկեղներ, օրինակ՝ աղիքային, շագանակագեղձի, ուղեղի և կրծքագեղձի:
2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին, Վաղարշապատի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ու գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված Խ.Գաբրիելյանը:
2015 թ. 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.25%:
Կուրսկի հրապարակ Գյումրիում: Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Կուրսկից ժամանած պատվիրակության մասնակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Գլխավոր վազքուղու՝ 21.1 կմ տարածության տղաների պայքարում առաջինը եզրագիծը հատեցին Սերգեյ Լուկինը (Ռուսաստան), Քրիստիան Ստոյանը (Ռումինիա) և Արաբո Հազարյանը (Իրան, Թեհրան): Աղջիկների պայքարում 21 կմ տարածության վազքում առաջինը եզրագծին հասան Իրինա Սերգեևնան (Ռուսաստան), Կատյա Կարմանենկոն (Ուկրաինա) և Անդրեա Պրիշկուն (Ռումինիա):
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նոր մեղադրանք է առաջադրվել մեղադրյալ Յուրի Մանուչարյանին։
Սեպտեմբերի 30-ին մեկնարկած «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության ընթացքում անցկացված համատեղ վարժանքներին և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործողություններին հոկտեմբերի 3-ին հետևել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ Միացյալ շտաբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Դենիս Տիխոմիրովը:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 07.09-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Գորիս ավտոճանապարհին՝ Գորհայք գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
«Որ ասեմ սեռական կապ է, կհավատա՞ք»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կապ ունի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի (Տույ) հետ, որ մասնակցում էր նրա դեմ դատական նիստին, այսպես պատասխանեց դուդուկահար Կամո Սեյրանյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քանաքեռցի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի գործով դատական նիստին հարազատներից բացի նրան սատարելու էին եկել նաև երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո) եւ դուդուկահար Կամո Սեյրանյանը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու տնտեսաիրավագիտական համալսարանում գողություն կատարած անձի ինքնությունը։
«Չելսիի» մարզիչը արձագանքել է նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայկի խորհրդին` ոչ կորեկտ արտահայտությունների համար ներողություն խնդրել թիմի բժիշկ Եվա Կարնեյրոյից.
Համբուրգը դարձել է Գերմանիայի առաջին քաղաքը, որտեղ ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս իշխանություններին առևտրային հարթակները ժամանակավորապես վերածել ներգաղթյալներին ապաստան տրամադրելու վայրերի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր.
Այս տարվա օգոստոսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված ոչ առևտրային փոխանցումները Հայաստան կազմել են 114 մլն 666 հազար դոլար
Պարգևի հավակնորդների ընդլայնված ցուցակում 59 ֆուտբոլիստներ են: La Gazzetta dello Sport-ին հայտնի է դարձել թեկնածուների ընդլայնված ցուցակը, որի մեջ ընդգրկվել են «Բարսելոանյի» 9 «Ռեալի» միանգամից 7-ական ֆուտբոլիստներ:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկում:
Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Մյունհենի «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։
Մի քանի օր առաջ ընկերներից մեկը կատակով ասաց, որ Արմենչիկին Վաստակավորի կոչում են տվել, քանի որ շատ լավ է վաստակում: Միգուցեև ճի՞շտ է: «Նոկիա» թատրոնում Թոնի Բրեքստոնի և Լեդի Գագայի ֆոտոների կողքին մեր Արմենչիկի նկարն է դրված: Միգուցե նաև դրա համար է նա Վաստակավոր արտիստ կոչվում: Ամեն դեպքում ինձ թվում է՝ սխալ էր նրան Վաստակավորի կոչում տալը: Բայց ես, ապրելով Լոս Անջելեսում, որտեղ բնակվում է 1 մլն 500.000 միլիոն հայ, վստահ եմ, որ 1 մլն 475.000-ը կարծում է, որ ես սխալ եմ: Արմենչիկին ու նրա երգերը շատ են սիրում ԱՄՆ-ում:
«Փառատոնի կարգախոսն է՝ «Ընտրիր կյանքը»: Այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի և կենդանիների պաշտպանության գաղափարներ: Ցանկանում ենք մարդկանց ցույց տալ, որ բուսակերները մեր հասարակության մի մասն են ու իրենք ունեն ինչ-որ ուրախ փառատոններ:
Հոկտեմբերի 4-5-ին, 7-8-ին‵ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 16 շենքի վերելակում քաղաքացի է մնացել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Middle East Airlines միջազգային ավիաընկերության հայազգի օդաչու Հակոբ Նիկոլյանը մշտապես հպարտանում է իր հայկական արմատներով:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ֆրանսիացի մոդելավորող Պիեռ Կարդենը վաճառքի է հանել Ֆրանսիայի Լազուրե ափին գտնվող իր Պղպջակների պալատը: 93-ամյա դիզայներն անշարժ գույքը գնահատել է 455 մլն դոլար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 2-4-ը անցկացվող «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես: