
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտ է իսպանական քաղաքացիություն ստանալուն

Բրազիլիայի հարձակվողի կողմից ԵՄ անձնագիր ստանալը կազատի կատալոնացիների ձեռքերը կալանքներից տրանսֆերային շուկայում: Սպասվում է, որ Նեյմարը նոյեմբեր-հոկտեմբեր ամիսներին կդառնա Իսպանիայի քաղաքացի: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, դրանից հետո նա կդադարի համարվել լեգիոներ Լա Լիգայում և «Բարսելոնան» մեծ ազատություն կստանա տրանսֆերային շուկայում:
Ըստ Իսպանիայի և Բրազիլիայի կառավարությունների միջև փոխադարձ համաձայնության, ով 2.5 տարի ապրել է Իսպանիայում, երկքաղաքացիության իրավունք է ստանում:
Նեյմարի հետ միայն Լուիս Սուարեսն ու Դուգլասը չեն համարվում ԵՎ երկրի քաղաքացի և համարվում են լեգիոներ:
Հունվարին նրանց կմիանա Արդա Թուրանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը