
«Սա ամենավատ շրջանն է իմ կարիերայում». Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացի մասնագետը խոստովանել է, որ դեռ երբեք չի գտնվել այսպիսի բարդ իրավիճակում: «Սա անկասկած ամենավատ շրջանն է իմ մարզչական կարիերայում: Սա ֆանտաստիկ փորձ է, բայց ես, իհարկե, չեմ ցանկանա այն նորից վերապրել: Խաղացողները գիտեն, երբ են իրենք սխալներ անում»,- Reuters գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մոուրինիոն:
«Չելսիի» մարզիչը արձագանքել է նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայկի խորհրդին` ոչ կորեկտ արտահայտությունների համար ներողություն խնդրել թիմի բժիշկ Եվա Կարնեյրոյից.
«Ես չեմ մեկնաբանի դա: Մի գեղեցիկ օր դա տեղի կունենա, բայց ոչ այսօր»:
Անգլիայի չեմպիոնը 7 տուրերում հավաքել է 8 միավոր, գնդակների 11:14 տարբերությամբ:
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում լոնդոնցիները պարտվեցին «Պորտուին» 1:2 հաշվով և հիմա գտնվում են 3-րդ հորիզոնականում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը