Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. 44 վարորդ՝ անսթափ, 29-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է մեկ երկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելն իր անհանգստությունն է արտահայտել այն բանի վերաբերյալ, որ ակումբը կարող է գլխավորել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Այս դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի երկու բաղադրիչ՝ 1ճ/գ դիմեքսիդ (կարող եք ձեռք բերել դեղատներում) և 3ճ/գ չիչխանի յուղ:
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հնարավոր կլինի պարգևատրել համաշխարհային ունիվերսիադայում, նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում մեդալներ նվաճած մասնակիցներին
Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Հարավային Սուդանում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։ Այս դժվարին պահին մաղթում ենք ուժ ու կորով վերապրելու այս կորստի ցավը։
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներից 32-ը Երևան են տեղափոխվում այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:
Նոյեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19.11-ի դրությամբ Ռամենսկոյի օդանավակայանից կայացավ Տուլայի ՃՏՊ-ի արդյունքում տուժածներին և զոհերի դիերը տեղափոխող ինքնաթիռի թռիչքը:
Մեքսիկայի գերագույն դատարանը թույլատրել է մասնավոր անձանց աճեցնել ու օգտագործել մարիխուանա անձնական օգտագործման նպատակով, սակայն այդ թմրանյութի լիատարար օրինականացման մասին խոսք չի գնում, հայտնում է The New York Times-ը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 15.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Լիլյա Ա.-ն:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) տեղեկացրել է իր կողմից ավելի վաղ հայտարարված՝ Թուրքիայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մորատորիումը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով քրդամետ հեռուստաալիքներին ու գործակալություններին:
Human Rights Watch-ը Կտտանքների դեմ ՄԱԿ-ի կոմիտեին է ներկայացրել Ադրբեջանում տիրող վիճակի մասին հուշագիր, որը այդ երկրում տիրող իրավիճակի մասին հաշվետվություն է ներկայացնում, հայտնում է contact.az-ը:
Անոնիմուսների ամենամյա 3-րդ երթը` Երևանի փողոցներով:
Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք ավելի վաղ հանդես էին գալիս Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերում, նոր կուսակցություն են ստեղծել, հայտնում է Interfax-ը:
Սահմանամերձ Բաղանիս գյուղից հայտնեցին, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին,ժամը 16.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Բաղանիսի ծայրին, միջպետական ավտոճանապարհին, արհեստական լճակի մոտ գնդակոծել է մեծ բեռնատար, «ֆուռի» անիվներից մեկը գնդակներից ծակվել է, բեռնատարն այլ վնասներ էլ է կրել:
Մասնաճյուղն աշխատելու է «մեկ պատուհանի» սկզբունքով: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի:
Ֆրանսիան որոշել է հետևել Մեծ Բրիտանիայի ու Նիդեռլանդների օրինակին ու կասեցրել է ավիահաղորդակցությունը եգիպտական Շարմ-էլ-Շեյխի միջև, քանի որ կարծում է, թե հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում կործանված ինքնաթիռում ռումբ է պայթել: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Այն կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1տոկոս, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է:
ԱՄՆ Լուիզիանա նահանգում ոստիկանները գնդակահարել են 6 տարեկան մի երեխայի ու ծանր վիրավորել նրա հորը:
Նոյեմբերի 3-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Ոսկեհատ գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արթուր Ս.-ին և 1994 թ. ծնված Սմբատ Ս.-ին:
Ֆրանսիական իշխանությունները որոշում են կայացրել «Շառլ դե Գոլ» ավիակրի գլխավորությամբ նավեր ուղարկել, որոնք կմասնակցեն ԴԱԻՇ-ի դեմ մղվող օպերացիաներին, ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ Ֆրանսիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներից հետո:
«Ընդդիմության միասնական շտաբը» տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, Կոտայքի մարզի Բուժական գյուղում նախապես ծրագրված քարոզչական հանդիպումը հետաձգվել է:
ՀՀ ԱԳՆ դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Ուգանդայում և համատեղության կարգով Հարավայում Սուդանում ՌԴ դեսպանության միջոցով (նստավայրը՝ Ուգանդա) Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամների փաստաթղթերի տրամադրման և աճյունների տեղափոխման հետ կապված աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ մաքսային տարածքում առանձին ապրանքների ներմուծման և տեղափոխման կարգավորման առանձնահատկությունները` կապված Ղազախստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելու հետ:
Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառը, որի հետևանքով մահացել է Հայաստանի 8 քաղաքացի, եղել է ղեկին քնած վարորդը, այսօր հայտարարել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար, քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Սավենկովը։
Երբ վարչապետը տուն-ինտերնատի ամենատարեց բնակչից՝ 102-ամյա Անուշավան Եղիազարյանից, հետաքրքրվել է, թե նա ինչի կարիք ունի, վերջինս Հովիկ Աբրահամյանին է ցույց տվել իր լուսանկարը, որում ինքը 76 տարեկանում հեծանիվ է վարում և նշել, որ հաճույքով նորից հեծանիվ կվարեր: Կառավարության ղեկավարն էլ խոստացել է Անուշավան Եղիազարյանին հեծանիվ նվիրել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պաշտոնական այցի շրջանակում մեկնել է Վրաստան, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
«Արմյանսկիյ Ուրաժայն» այդ նպատակով նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում