Իլհամ Ալիևն այսօր մեկնել է Վրաստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պաշտոնական այցի շրջանակում մեկնել է Վրաստան, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Նրան Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանում դիմավորել են Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերեշվիլին ու Վրաստանի նախագահի ապարատի ղեկավար Դավիթ Պատարայան:
Պլանավորվում է երկու երկրների նախագահների ընդլայնված ձևաչափով հանդիպումը, ինչպես նաև ստորագրվելու է քաղաքականության, անվտանգության, առևտրի ու էկոնոմիկայի, տրանզիտի, մշակույթի, գիտության ու կրթության ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման մասին հռչակագիր:
Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Ալիևը պաշտոնական այցի շրջանակում պլանավորում է հանդիպել Վրաստանի վարչապետի ու երկրի խորհրդարանի խոսնակի հետ:
Հանդիպում է նախատեսված նաև Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ: Ալիևը հանդիպումներ կունենա նաև Մառնեուլում ապրող ադրբեջանցիների հետ:
Պաշտոնական այցը Վրաստան կավարտվի նոյեմբերի 6-ին: