Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, չնչին առիթով վիճաբանել է նույն զորամասի մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի հետ, ոտքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Եթե զգում եք, որ գլխացավը ոչ մի կերպ ձեզ հանգիստ չի տալիս, կտրատեք կանաչ խնձորն ու դրանից հոտ քաշեք: Կամ փորձեք ուտել այն, երբ սաստիկ գլխացավ է սկսվում:
Ինչո՞ւ Աստված ստեղծեց մարդուն: Պատասխանում է Տ. Հովակիմ աբեղա Մանուկյանը:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ:
«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտնվել է իր նախկին ակումբի` «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում:
Ֆիլմի թեման կոնֆլիկտն է, իսկ ասելիքը համամարդկային է: Բացի այդ, կարծում եմ՝ չափազանց արդիական թեմա է: Մտածեցի, որ նման թեման և նման պատմությունն ավելի հավաստի, սցենարին ավելի հոգեհարազատ կներկայացվի, եթե այն ստեղծվի միջազգային համագործակցության արդյունքում: Ցանկությունս էր արցախյան թեմատիկայով այս ֆիլմում անպայման ընդգրկել օտարազգի պրոֆեսիոնալ դերասանների ևս: Այս իմաստով աշխարհագրությունը բավական ընդարձակ է: Ֆիլմում մեզ հայտնի հայ դերասաններից բացի՝ նկարահանվել են դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից,ԱՄՆ-ից, Ռուսաստանից:
Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, հյուրատներում Ամանորն անցկացնելու համար տեղերը սպառվել են դեռեւս օգոստոս ամսին:
Այս փորձությունը երկու նպատակ ուներ: Առաջինը, որ սատանան ամաչեր ու պարտվեր: Երկրորդ, որ մեզ համար կարևոր է` սատանայի բերած փորձություններով կարելի է հասկանալ, որ նյութականի համար ամենևին չարժե հրաժարվել Աստծուց և Նրա խոսքից:
Մեր զրուցակիցն ասաց, որ հակաբիոտիկների նշանակումը պետք է որոշվի անհատական մեթոդով, միայն բժշկի ցուցումով:
Կառավարությունն ընդունել է «Գովազդակիր կազմակերպություններին փոխհատուցում տրամադրելու մասին» որոշումը:
Նոյեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կոտրել են Արևաբույր գյուղի գյուղապետարանի պատուհանների ապակիները:
«Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեր առաջ. որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. 7: 7): Շատ եմ խնդրել ու թակել, բայց չի տրվել: Խնդրանքս վերաբերում է իմ ապագային, ու ժամանակն անցնում է, և չեմ ստանում:
Դրամաշորթը սպառնում է հրապարակել ամուսինների մասնակցությամբ էրոտիկ բնույթի տեսագրությունը:
Կան հիվանդություններ, որոնք շատ ավելի արագ են զարգանում, քան դրանց կլինիկական ախտանիշները: Եթե հնարավոր լիներ ժամանակին բացահայտել բոլոր հիվանդությունները և բուժել, աշխարհում բոլոր մարդիկ կապրեին մինչև խոր ծերություն: Գլխացավը կարող է մինինգիտի ախտանիշ լինել, բայց մենք չենք կարող հոսպիտալացնել բոլորին, որոնց գլուխները ցավում են: Ասածս այն է, որ զորամասի բժշկի վրա մեղքեր բարդելը, մեղմ ասած, ազնիվ չէ: Մարդկանց մոտ նույն հիվանդության կլինիկական դրսևորումները կարող են տարբեր լինել:
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, 1968 թ. ծնված Մարինե Մ.-ն ոստիկանության Չարբախի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ Աէրացիա թաղամասի 2/2 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Արամ Հ.-ն քաշքշել է իրեն և բացահայտ հափշտակելով իր բջջային հեռախոսը՝ դիմել փախուստի:
2006-2007թթ. պետբյուջեի 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվել է հայ-ադրբեջանական սահմանը շրջանցող Բաղանիս-Ոսկեպար 6,3 կմ երկարությամբ ճանապարհը: Այն ձգվում է Հարսնաքարով, լեռնային տեղանքով: Այդ ճանապարհը Բաղանիսի տարածքում սողանքից քանդվում է:
Ականջացավն ու ականջի խոռոչի ինֆեկցիաները հաճախ ի հայտ են գալիս երեխաների մոտ, ինչը սաստիկ ցավ է պատճառում նրանց: Շատ դեպքերում ականջացավը թույլ չի տալիս գիշերը քնել:
«Առաջին ֆունդամենտալ քայլն այն է, որ երեխան ներսից հետաքրքրություն դրսևորի գիտության նկատմամբ, դրանից հետո նա այնպիսի ոգևորությամբ ու արդյունավետությամբ կսովորի, որ էլ որևէ մեկի միջամտության կարիքը չի էլ լինի»։
Մասնավորապես՝ քննչական խմբի ղեկավարը չի պարզել կատարված սպանությանն այլ անձանց մասնակցությունը, չի կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն, ժամանակին չի իրականացրել անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ:
Մտածածն իրականացնել Թագավորական ակումբի ֆուտբոլիստները ուզում են՝ արտահայտելով նման ցանկությունն իրենց գլխավոր մարզչին, ով մշակելու է «Բարսելոնայի» հետ խաղի տակտիկան:
Այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով, պայմանով, որ վերամշակված ապրանքները կտեղադրվեն «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կարող են կիրառվել վերամշակված ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափեր:
Ճակատի նկատմամբ համակարգված ձևով իրականացվող հալածանքի այս դրվագը ևս մի ապացույց է, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախումբը՝ անկախ սահմանադրության բովանդակությունից, եղել և մնում է որպես հանցավոր համագործակցություն, ուստի ՀՀ քաղաքացիների միակ նպատակը պետք է լինի վարչախմբի հեռացումը և ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարմնական վնասվածքները պատճառել է 1979 թ. ծնված Արման Կ.-ն, ով նոյեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր` նոյեմբերի 19–ին, հողին են հանձնել օրերս Հանքավանում սպանված երեք երիտասարդներին։
168.am-ի հետ զրույցում դերասանուհի Ելենա Բորիսենկոն պատասխանելով հարցին, թե ո՞րն էր նկարահանման ժամանակ ամենահուզիչ պահն իր համար, նշեց, որ դա վերջին տեսարանն էր. «Թվում է, թե դերասանական ամենահուզիչ խաղը պետք է լիներ այն, երբ Անահիտը գալիս է Հովիկի մոտ, բայց ինձ համար ամենահուզիչը վերջին տեսարանն է, որը նկարահանվել է հիվանդանոցում. երեխա էր ծնվել, որին նույնիսկ դեռ մայրը չէր տեսել, որովհետև բարդ ծնունդ էր եղել, ծնունդից երկու ժամ անց բուժքույրը երեխային բերեց ինձ մոտ ու գնաց»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեսսին կարող է հայտնվել «Արսենալում», եթե ակումբը նրան վճարի շաբաթական 600 հազար ֆունտ: Մեթ Կլարկը ոգևորվել է այդ նորությունով և սկսել է միջոցներ հավաքել, որպեսզի բավարարի ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Մուրադխանյանը:
Ծրագրի շահառու է ճանաչվել 5363 ընտանիք, որոնցից 2015 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ 4383 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն իսկ լուծվել է:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Շինարարների փողոցի թիվ 8 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հարություն Զ.-ին և հրավիրել Անահիտ Մ.-ին: