Աղով գուլպա. հանգստացնող բնական միջոց՝ ականջի ինֆեկցիաների դեմ
Ականջացավն ու ականջի խոռոչի ինֆեկցիաները հաճախ ի հայտ են գալիս երեխաների մոտ, ինչը սաստիկ ցավ է պատճառում նրանց: Շատ դեպքերում ականջացավը թույլ չի տալիս գիշերը քնել:
Բարեբախտաբար, կա բնական միջոց, որը կօգնի ազատվել ականջացավից և ականջի խոռոչի ինֆեկցիաներից՝ առանց որևէ դեղամիջոցի օգնության:
Աղով գուլպա պատրաստելը շատ հեշտ է, պարզապես սպիտակ բամբակե գուլպայի մեջ ծովի տաքացրած աղ լցրեք և դրեք ցավոտ ականջին:
- Մեկ բամբակե գուլպա
- 1-1/2 բաժակ ծովի աղ
Հիշեք, որ գուլպան չպետք է գունավոր լինի, քանի որ գունավոր կտորն այնպիսի տարրեր է պարունակում, որոնք կարող են հալչել տաքացնելու ընթացքում: Այդ իսկ պատճառով, ռիսկի դիմել պետք չէ:
Զգուշորեն աղը լցրեք գուլպայի մեջ և կապեք ծայրը, այն պետք է մոտավորապես ձեռքի ափի մեծության լինի:
Աղով լիքը գուլպան տաքացրեք միջին կրակի վրա մոտավորապես 4-6 րոպե: Տաքացրեք այն ջերմաստիճանի, որ հաճելի լինի մաշկին և չայրի:
Ապա գուլպան դրեք ականջին: Հանգստացնող ազդեցությունը կապշեցնի ձեզ:
Ի դեպ, աղով այդ գուլպան կարող եք երկար ժամանակ օգտագործել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը