«Ռեալի» ֆուտբոլիստները խնդրելու են Բենիտեսին՝ Էլ Կլասիկոն չխաղալ պաշտպանությունից
Մադրիդցիները բաց ֆուտբոլի կողմնակից են:
Պրիմերայի առաջատարների հետ հանդիպմանը «Ռեալի» ֆուտբոլիստները ցանկանում են ընդունել մարտը` չսեղմվելով իրենց դարպասներին: Մտածածն իրականացնել Թագավորական ակումբի ֆուտբոլիստները ուզում են՝ արտահայտելով նման ցանկությունն իրենց գլխավոր մարզչին, ով մշակելու է «Բարսելոնայի» հետ խաղի տակտիկան:
Ռոնալդուն և ընկերները կփորձեն համոզել Բենիտեսին չօգտագործել սովորական պաշտպանական խաղը կատալոնացիների դեմ, այլ խաղալ հարձակողական ֆուտբոլ:
Marca-ն ընդգծում է, որ ֆուտբոլիստների հնարավոր գործողությունները պետք չէ դիտարկել՝ որպես խռովություն, այլ միայն մի խումբ ֆուտբոլիստների կողմից խորհուրդ, ովքեր ամեն տարի դեմ առ դեմ հանդիպում են «կապտանռնագույնների» հետ:
Էլ Կլասիկոն տեղի կունենա շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը