
Գողություն՝ թիվ 27 երթուղու ավտոբուսում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Շինարարների փողոցի թիվ 8 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հարություն Զ.-ին և հրավիրել Անահիտ Մ.-ին:
Պարզվել է, որ Հարություն Զ.-ն թիվ 27 երթուղու ավտոբուսում գողացել է Անահիտ Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Հարություն Զ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: